Call for Participants

Մասնակիցների կանչ | Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում

18-25 տարեկան ակտիվ ուսանո՞ղ ես: Սովորո՞ւմ ես հայաստանյան բուհերից որևէ մեկում: Ցանկանո՞ւմ ես ունենալ անկախ և այլընտրանքային հարթակ` իրականացնելու ուսանողական ծրագրեր, բարձրաձայնելու և լուծելու ուսանողների խնդիրները:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է քեզ դիմել «Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրին: Դարձի՛ր Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարելավման շարժիչ ուժը:

Ծրագրի մասին

Կարևորելով ուսանողների մասնակցությունը կրթական բարեփոխումներին՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» երկարաժամկետ ծրագիրը։ Ծրագիրը միտված է ներգրավելու ուսանողներին իրենց բուհերի բարեփոխման գործընթացում և ստեղծելու անկախ և այլընտրանքային ուսանողական հարթակ, որտեղ ուսանողները կբարձրաձայնեն բարձրագույն կրթական համակարգում իրենց հանդիպած խնդիրները և կփորձեն դրանց տալ լուծումներ։

Ծրագրի նպատակն է՝
  • ստեղծել անկախ և այլընտրանքային ուսանողական հարթակ, որտեղ ուսանողները կունենան հնարավորություն բարձրաձայնելու բարձրագույն կրթական համակարգում իրենց հանդիպած խնդիրները և դրանց տալ լուծումներ,
  • խթանել կրթության որակի նկատմամբ պահանջի ձևավորումը՝ ուսանողների առաջնորդական կարողությունների և քննադատական մտածողության զարգացման միջոցով,
  • մոբիլիզացնել ակտիվ ուսանողներին ուսանողական ծրագրերի նախագծման և իրականացման շուրջ,
  • ստեղծել կապեր Հայաստանի և եվրոպական երկրների ուսանողական հարթակների ու կազմակերպությունների միջև։

Ծրագրին կարող են դիմել այն ակտիվ ուսանողները, ովքեր
  • 18-ից 25 տարեկան են
  • սովորում են հայաստանյան որևէ բուհի բակալավրիատում կամ մագիստրատուրայում
  • հետաքրքրված են ուսանողների շահերի պաշտպանությամբ
  • ցանկանում են իրենց ներդրումն ունենալ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխման մեջ
  • պատրաստ են 1 տարի շարունակ ակտիվ մասնակցել կարողությունների զարգացման դասընթացների
  • Ցանկանում են բարելավել իրենց առաջնորդական հմտությունները, մշակել և իրականացնել ուսանողական ծրագրեր

«Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» երկարաժամկետ կրթական ծրագիրը տևում է 1 տարի և բաղկացած է հետևյալ 5 գործողություններից՝

Գործողություն 1։ Ուսանողական ակտիվիզմի դպրոց

Ուսանողական ակտիվիզմի դպրոցը կներգրավի հայաստանյան բուհերում սովորող 30 ուսանողների` 5 ամիս տևողությամբ ինտենսիվ դասընթացներում։ Դպրոցը կլինի անկախ ուսանողական տարածք, որտեղ ակտիվ ուսանողները շաբաթական 2 անգամ կմասնակցեն պրոֆեսիոնալ ուսուցանողների կողմից անցկացվող դասընթացների, ինչպես նաև ազատ և քննադատաբար կքննարկեն Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի խնդիրները։

Գործողություն 2։ Փորձագիտական հանդիպումներ

Փորձագետական հանդիպումներին կմասնակցեն ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, ակտիվիստներ, ուսուցանողներ Հայաստանից, Չեխիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Հանդիպումների արդյունքում ուսանողները կստանան ավելի խորը գիտելիքներ բարձրագույն կրթության որակի և դրա ապահովման վերաբերյալ:

Գործողություն 3։ Ծրագրերի կառավարման դպրոց

Այս փուլում ծրագրի 30 մասնակիցների հնարավորություն կընձեռվի մասնակցելու երկամսյա դասընթացի, որի շրջանակներում մասնակիցները կծանոթանան ծրագրերի կառավարման հիմունքներին և մեթոդներին։ Այս ինտերակտիվ դասընթացը կտրամադրի համապարփակ գիտելիքներ ծրագրերի կառավարման փուլերի, դինամիկ համակարգման, կառավարման գործիքակազմի, պլանավորման, իրականացման, վերահսկման և եզրափակման գործողությունների վերաբերյալ:

Գործողություն 4։ Դրամաշնորհներ՝ ուսանողական ծրագրերի և շահերի պաշտպանության արշավների իրականացման համար

Ծրագրի վերջին փուլում մասնակից ուսանողները միասին կընտրեն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում իրենց մտահոգող մեկ կամ մի քանի խնդիրներ և կմշակեն ու կիրականացնեն դրանց մասին իրազեկման արշավներ կամ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններ և ծրագրեր: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի 4 թիմային ծրագրային առաջարկ:

Ծրագրին դիմելու կարգը՝

«Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրին դիմելու ընթացակարգը բաղկացած է 2 փուլերից։ Առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կմասնակցեն ծրագրի ընտրության երկրորդ փուլին՝ հարցազրույցին։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է։ Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել ծրագրի հայտադիմումը։

ԴԻՄԵԼ

 

Ծրագրի միջազգային գործընկերներն են՝

SALTO Eastern Europe and Caucasus (Լեհաստան),
Transparency International Hungary (Հունգարիա),
Մատեյ Բելի համալսարան (Սլովակիա),
Բրեցլավի եվրոպական երիտասարդական կենտրոն (Չեխիա),
Միջազգային ծրագրերի ասոցիացիա (Լեհաստան),
Youthfully Yours երիտասարդական կազմակերպություն (Սլովակիա)։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է խթանել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցությունը։