«Մեդիան որպես գենդերային հավասարության հանրայնացման գործիք» դասընթաց

2017թ. հոկտեմբերին մասնակիցների մի խումբ հավաքվեց մի դասընթացի համար։

Ծրագիրը նպատակ ուներ զինել երիտասարդներին գենդերային հավասարությունը մեդիայում տարածելու համար անհրաժեշտ հմտություններով։ Դասընթացը տեղի էր ունենում Վիեննայում։ Ավստրիայի մայրաքաղաքը հյուրընկալել էր Հայաստանից, Ավստրիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից և Նիդեռլանդներից ժամանած երիտասարդության ոլորտի ակտիվիստներին։
Օրակարգով նախատեսվում էին տարբեր գործողություններ. սիմուլյացիոն խաղեր, դերախաղեր, խմբային աշխատանքներ, քննարկումներ, ներկայացումներ… Այս ամենը 6 երկրից ժամանած 24 մասնակիցներին հնարավորություն տվեց վերաբացահայտել գենդերի և սեռի հայեցակարգերը, ԵՄ և հարևան համագործակցող երկրների մեդիայում գենդերային կարծրատիպերը…
Խումբը հեռահար կապի միջոցով հանդիպում ունեցավ նաև Հայաստանից գենդերային հետազոտությունների ոլորտի մասնագետի հետ։
Ընդգծվեց մեդիայում գենդերային հավասարության կարևորությունը։ Դասընթացի ժամանակ հնարավորություններ էին ստեղծվել համագործացկության հաստատման համար։ Որպես արդյունք, մասնակիցները նախագծեցին մի քանի ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության զարգացմանը։
Մասնակիցներն իրենց ներդրումն ունեցան նախագծում՝ մեդիայի տարբեր տեսակների օգտագործման վերաբերյալ իրենց խորհուրդներով։ Միջմշակութային երեկոյի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց ազգային ավանդույթներով, խոհանոցով և երգուպարով։
Օրակարգով նախատեսվում էր նաև միջազգային ծրագրի նախագծում… Մասնակցիները միասին զարգացրին մի քանի նախագծային առաջարկներ։ Դրանք ներկայացվելու են Erasmus+ ծրագրի օգնությամբ։

Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել հետևյալ տեսահոլովակը՝


Դասընթացը ֆինանսավորվել էր Erasmus + ծրագրի և Ավստրիական Ազգային գործակալության կողմից (Jugend in Aktion 2014-2020)։