Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար

«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ծրագրի նպատակն է նպաստել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված 18-25 տարեկան երիտասարդների սոցիալ-տնտեսական ներառմանը և բարեկեցությանը։

Ծրագրում ընդգրկված 75 երիտասարդները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդ կանայք և աղջիկները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հայաստանյան սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։

Ծրագրի հիմնական գործողությունները՝

  • Տեղահանված երիտասարդների տնտեսական հզորացման 3-ամսյա դպրոցի իրականացում, որի նպատակն է զարգացնել երիտասարդների զբաղվածության և ձեռնարկատիրության հմտությունները:
  • Թվային գրագիտության 3-ամսյա դպրոցի իրականացում, որի ընթացքում մասնակիցները կբարելավեն իրենց համակարգչային և թվային հմտությունները՝ ավելի մրցունակ դառնալով աշխատաշուկայում։
  • Առաջնորդության և համայնքային ակտիվիզմի 3-ամսյա դպրոցի իրականացում, որը կզարգացնի մասնակիցների առաջնորդության, հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև կխրախուսի երիտասարդներին ներգրավվել տեղական ՔՀԿ-ներում, ինչպես նաև ձևավորելու իրենց նախաձեռնություններն ու կազմակերպությունները։
  • Մասնակիցների կողմից սեփական համայնքային ծրագրերի մշակում և իրականացում՝ փոքր դրամաշնորհների միջոցով, որի ընթացքում մասնակիցները կբացահայտեն իրենց համայնքի կարիքները և կիրականացնեն ծրագրեր ուղղված դրանց լուծմանը։

Ծրագրի թիրախային խմբերն են`

  • Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում բնակվող ԼՂ-ից տեղահանված 18-ից 25 տարեկան երիտասարդները, երիտասարդ կանայք և աղջիկները, հաշմանդամություն ունեցող երիտասարդները։
  • Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում բնակվող ԼՂ-ում ակտիվ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների երիտասարդ առաջնորդները և անդամները, ԼՂ-ում համայնքային կյանքում ներգրավված ակտիվ երիտասարդները։
  • Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի և Երևանի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց ընդունող համայնքներում բնակվող տեղացի երիտասարդները։

Ակնկալվող արդյունքներ՝

  • Ծրագրի մասնակիցները կմշակեն անհատական կարիերայի պլան, ձեռք կբերեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտություններ, կյուրացնեն թվային գործիքներ և կունենան դրանք գործնականում կիրառելու հնարավորություններ։
  • Ծրագրի մասնակիցներն ակտիվորեն կներգրավվեն հայաստանյան սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքին, կծանոթանան Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատանքնային առանձնահատկություններին, դինամիկային, մարտահրավերներին և ներգրավվելու հնարավորություններին։
  • Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց առաջնորդության, հաղորդակցման և ծրագրերի մշակման հմտությունները՝ հնարավորություն ունենալով նախաձեռնել և ղեկավարել համայնքային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքներին և կնպաստեն նրանց բարեկեցությանը:
  • Ծրագրի մասնակիցներն ակտիվորեն կներգրավվեն տեղական ՔՀԿ-ների կրթական հնարավորություններին, կամավորական աշխատանքներին, ինչպես նաև կհիմնեն իրենց նախաձեռնությունները կամ կազմակերպությունները։

***
«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: