Արդեն 7 տարի երիտասարդության հետ միասին

15327486_1360322093987133_8511511685317351285_n

Այսօր APY-ը դառնում է 7 տարեկան: Թվում է, թե 7 տարին այնքան էլ մեծ թիվ չէ, բայց այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք հավատարիմ մնալ երիտասարդներին աջակցելու մեր տեսլականին՝ դառնալով հարթակ, որտեղ նրանք կարող են ազատություն տալ իրենց գաղափարներին, ձեռք բերել համախոհներ և զարգացնել իրենց հմտությունները։

Ընթացիկ տարին մեզ համար բավականին արդյունավետ ու նշանակալից տարի էր թե՛ կատարած աշխատանքի կտրվածքով՝ իրականացրած տեղական և միջազգային ծրագրերի քանակով, թե՛ նոր նախաձեռնությունների և գաղափարների իրագործման տեսանկյունից: Միայն այս տարի մենք իրականացրեցինք թվով ութ միջազգային երիտասարդական դասընթաց՝ Հայաստանում հյուրընկալելով 350-ից ավել երիտասարդների Եվրոպայի տարբեր երկրներից, կազմակերպեցինք երեք միջազգային և մեկ տեղական կոնֆերանս, 20-ից ավել տեղական միջոցաում երիտասարդության համար կարևոր հիմնահարցերի շուրջ: Մեծ թվով գործընկերներ ու աջակիցներ ձեռք բերեցինք այս տարի, մենք դարձանք շատ շատերի աջակիցը, ամրապնդեցինք մեր նախկինում ունեցած կապերը, նոր կապեր հաստատեցինք: Այդ ամենի արդյունքում նոր գաղափարներ ծնվեցին մեր ծրագրերում երիտասարդների ներգրավվածությունը էլ ավելի խթանելու համար: Իհարկե շատ տարբեր մարտահրավերների միջով անցանք. առանց դժվարությունների այս ամենը անհնար կլիներ, բայց կազմակերպության կարողությունների զարգացման տեսանկյունից մեծ աճ ունեցանք այս տարի, կարողացանք ավելի մեծ թվով երիտասարդների հետ աշխատել, մեր գործունեության ոլորտը էլ ավելի լայնացնել և այս ձեռքբերումը ուզում ենք անպայման նշել մեր բոլոր-բոլոր նախկին և այժմյան կամավորների, /գործ/ընկերների, մեր կազմակերպության շահառու երիտասարդների, նրանց հետ, ովքեր միշտ մեզ օգնել ու աջակցել են և մեր մեծ APY ընտանիքի մի մասն են կազմում:

Բացումը կլինի ժամը 19:00-ին, որը կշարունակվի մեր կամավորների երաժշտական խմբի համերգով, կունենանք նաև Ուղերձների տուփ, որտեղ իրար ամանորյա ուղերձներ կհղենք, խաղեր կխաղանք, կլինի հյուրասիրություն տորթի տեսքով և այդ ամենը կուղեկցվի լավ երաժշտությամբ:

Ուրեմն, բոլորիդ սպասելու ենք՝
Baker Street 221b Pub-ում, որը գտնվում է Մաշտոցի 50 հասցեում ժամը՝ 19:00-ից:

picmonkey-collage