
Գնանշման հարցում շարժական Wi-Fi մոդեմի և ինտերնետային փաթեթի
- Posted In :
- 0 : comment
Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ։
Գնանշման հարցման նպատակը
Գնանշման հարցման նպատակն է ընտրել մատակարար, որը ինտերնետի և օժանդակ սարքավորումների հասանելիություն կապահովի կրթությունից դուրս մնացած և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երիտասարդների` հիմնվելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կարիքների գնահատման վրա: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կընտրվեն 15-ից 25 տարեկան 50 երիտասարդներ, ովքեր կստանան շարժական ինտերնետի տարեկան բաժանորդագրություն և պլանշետ՝ հեռավար կրթության և առցանց ոչ ֆորմալ կրթության մեջ ներգրավվելու համար:
Գնման ժամկետներ
Գնումը նախատեսվում էիրականացվել 01․12․2020 – 31․12․ 2020 ժամանակահատվածում։
- Առնվազն 12 ամիս բաժանորդագրություն
- Շարժական Wi-Fi մոդեմի տրամադրումը անվճար
- Միանվագ տարեկան վճարման հնարավորություն առնվազն 1 տարվա համար
- Շարժական 4G ինտերնետ
- Ամսական ինտերնետի փաթեթ – 10 ԳԲ
- Ինտերնետի և Wi-Fi ցանցի հնարավորություն` առնվազն մինչև 5 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ և այլն)
- Մինչև 150 Մբիթ/վրկ ↓ Մինչև 50 Մբիթ/վրկ ↑
- Արագությունը ամսական փաթեթը սպառելուց հետո 2 Մբիթ/վրկ ↓ 256 Կբիթ/վրկ ↑
- Տարեկան ինտերնետային փաթեթների քանակը – 50
- Շարժական Wi-Fi մոդեմի քանակը – 50
1 ինտերնետային փաթեթի տարեկան նվազագույն արժեքը – 50.000 դրամ
1 ինտերնետային փաթեթի տարեկան առավելագույն արժեքը – 54.000 դրամ
50 ինտերնետային փաթեթի տարեկան նվազագույն արժեքը – 2.400.000 դրամ
50 ինտերնետային փաթեթի տարեկան առավելագույն արժեքը – 2.600.000 դրամ
Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը՝ ըստ հավելված 1-ի կամ իրենց կողմից մշակված գնառաջարկի ձևը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 30.11.2020:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://apy.am/:
Հետադարձ կապ՝
Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20
Apy
November 24th, 2020 View Profile