Դարձի՛ր կամավոր



Նոր կամավորների հավաքագրման ծրագիրն իրականացվում է ՀԱԵ-ի կողմից՝ խթանելու հայ երիտասարդների մասնակցությունը երիտասարդական ծրագրերում, ինչպես նաև համայնքի կյանքում: Կամավորները ներդնում են իրենց ժամանակը և մասնագիտական հմտությունները՝ ի շահ կազմակերպության ու համայնքի՝ միևնույն ժամանակ զարգացնելով իրենց անձնային և մասնագիտական հմտությունները:

Հայտադիմումների ընդունման կարգ

Եթե որոշել եք դիմել կամավորների հավաքագրման ծրագրին, հետևե՛ք ստորև նշված հրահանգներին և համոզվե՛ք, որ բարեհաջող եք լրացրել հայտադիմումը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը, 2019 թվական։
Հայտադիմումը լրացնելու համար հետևե՛ք հետևյալ հղմանը՝ https://goo.gl/2wvc7y։

Կամավորական շրջանը տևում է 6 ամիս՝ մարտից սեպտեմբեր։
Նախընտրական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Քայլ 1՝ ծանոթացե՛ք պահանջներին,
Քայլ 2՝ ընտրե՛ք՝ ՀԱԵ բաժիններից որում եք ցանկանում կամավորել,
Քայլ 3՝ լրացրե՛ք հայտադիմումը,
Քայլ 4՝ պատրաստվե՛ք հարցազրույցին։

Յուրաքանչյուր բաժինը բաղկացած է 10-40 կամավորներից։

Ստորև կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրում ներգրավվելու պահանջներին ու պայմաններին և աշխատանքային խմբերի գործունեությանը։


Հանրային կապերի և հաղորդակցության բաժին

Հանրային կապերը շահույթ չհետապնդող կազմակերպությունների հաջողության հիմնական շարժիչ ուժն են: ՀԱԵ-ն բացառություն չէ: Լավ աշխատանք կատարելը բավարար չէ, եթե այն ճիշտ ձևով չես ներկայացնում: Ահա թե ինչ պատասխանատվություն է կրում ՀԱԵ-ում Հանրային կապերի և հաղորդակցության բաժինը: Բաժնում ընդգրկված կամավորները զբաղվում են ՀԱԵ-ի տեսանելիության ապահովմամբ, կազմակերպության սոցիալական կայքերի կառավարմամբ, հանրային պրեզենտացիաների կազմակերպմամբ, ինչպես նաև ուսանողների հետ հանդիպումների, քարոզարշավների և միջոցառումների կազմակերպմամբ: Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի գործունեությամբ է պայմանավորված ՀԱԵ-ի ներկայացումն արտաքին աշխարհին։

Հանրային կապերի և հաղորդակցության բաժինը ներառում է հետևյալ 7 աշխատանքային խմբերը՝

  • Բովանդակության մշակում
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ
  • Թարգմանչություն
  • Գրաֆիկ դիզայն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Լուսանկարչություն
  • Տեսանկարահանում

Վերոնշյալ աշխատանքային խմերից որևէ մեկում կամավորելու համար  հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

«Բովանդակության մշակում» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Տեքստերի մշակման հմտություններ և լրագրության տարրական գիտելիքներ,
  • Ստեղծագործական մտածողություն և հաղորդակցության հմտություններ,
  • Տեքստերի խմբագրման հմտություններ,
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Հոդվածներ և մամլո հաղորդագրություններ գրելու փորձ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Սոցիալական մեդիա մարքեթինգ» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Մարտավարությունների պլանավորման հմտություններ,
  • Ստեղծագործական մտածողություն և հաղորդակցության հմտություններ,
  • Սոցիալական մեդիայում կիրառման նպատակով օգտագործվող բովանդակության մշակման փորձ,
  • Ստեղծագործական մոտեցում,
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Լրատվական ընկերություններում, հեռուստաընկերություններում կամ մեդիա հարթակում աշխատանքային կամ կամավորական փորձ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Թարգմանչություն» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն բանավոր և գրավոր թարգմանության աշխատանքային կամ կամավորական փորձ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Գրաֆիկ դիզայն» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Քննադատական և ստեղծագործական մտածողություն,
  • Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերով աշխատելու փորձ,
  • Գունային կոնցեպտի հասկացողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • WordPress-ով աշխատելու փորձ,
  • Կայքերի հետ աշխատանքային փորձ,
  • Խնդիրների լուծման և տվյալների վերլուծությամբ պայմանավորված որոշումներ կայացման հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Լուսանկարչություն» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն,
  • Լուսանկարչական ունակություններ և թվային լուսանկարչական տեսախցիկի օգտագործման իմացություն,
  • Լուսանկարների մշակման հմտություններ,
  • Adobe Photoshop և Adobe Lightroom ծրագրերով աշխատանքային փորձ,
  • Մեդիա աշխատաժողովների և սեմինարների կազմակերպման փորձ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

«Տեսանկարահանում» աշխատանքային խմբին միանալու համար՝

  • Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն,
  • Տեսահոլովակներ պատրաստելու փորձ (տեսանկարահանում և մոնտաժում),
  • Ֆիլմերի պատրաստման փորձ ,
  • Համակարգչային գրաֆիկայի և 2D անիմացիայի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սցենարներ գրելու կարողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։

Թեկնածուները պետք է ամբողջապես կամ մասնակի բավարարեն վերը նշված չափանիշներին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Հենրիկ Սահակյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Ծրագրերի համակարգման բաժին

Ցանկանո՞ւմ ես զարգացնել քննադատական մտածողությունդ, առաջնորդության կարողություններդ։ Ցանկանո՞ւմ ես բանակցել, համագործակցել, ստեղծագործել, վերափոխել և զարգացնել մի շարք այլ կարողություններ և հմտություններ։ Եթե այո, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

ՀԱԵ-ն հաճախակի հյուրընկալում և կազմակերպում է տարբեր միջազգային միջոցառումներ աշխատակազմի անդամների և կամավորների համար, ինչպես նաև արտաքին միջոցառումներ երիտասարդների, ՀԱԵ-ի հետևորդների, շահառուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՀԱԵ-ի գործունեությամբ: Ծրագրերի համակարգման բաժնի աշխատանքները ներառում են տեղական և միջազգային բազմաբովանդակ ծրագրերի, միջոցառումների, քարոզարշավների, համերգների, կոնֆերանսների և աշխատաժողովների կազմակերպումը: Այս բաժինը պատասխանատու է ՀԱԵ-ի ներքին և արտաքին միջոցառումների պլանավորման, կազմակերպման, կառավարման և իրականացման համար:

Դու նաև հնարավորություն կունենաս կյանքի կոչելու քո իսկ մտահղացումները՝ դրանք կրթական և փոխանակման ծրագրերի տեսքով հանրությանը մատուցելով։ Ծրագրերը կարող են բազմազան՝ կախված քո հետաքրքրություններից և կարողություններից։

Ծրագրերի համակարգման բաժնում կամավորելու համար  հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Միջոցառումների կառավարման ոլորտում փորձ,
  • Նախագծերի կառավարման և կազմակերպման փորձ,
  • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերենի բավարար և հայերենի գերազանց իմացություն,
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու ունակություն,
  • MS Word, Google Drive և Dropbox-ի հետ աշխատելու կարողություններ,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Արտիստիկ հմտություններ (երգելու, պարելու, արտասանելու կարողություն, երաժշտական գործիքներ նվագելու կարողություն),

Թեկնածուները պետք է ամբողջապես կամ մասնակի բավարարեն վերը նշված չափանիշներին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Թովմասյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Ֆինանսական բաժին

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի Ֆինանսական բաժնում կամավորությունը քեզ կտա մասնագիտական հմտություններդ զարգացնելու հնարավորություն։ Եթե աշխատում կամ սովորում ես ֆինանասների կառավարման, հաշվապահության և իրավաբանության ոլորտներում մի հապաղի՛ր դիմել այս բաժնում կամավորելու համար։

Ծրագրերի համակարգման բաժնում կամավորելու համար  հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
  • Microsoft Excel ծրագրով աշխատելու գերազանց իմացություն,
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցության հմտություններ,
  • Ինքնուրույն և արդյունավետ աշխատելու ունակություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և խնդիրների լուծման ունակություներ
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,

Թեկնածուները պետք է ամբողջապես կամ մասնակի բավարարեն վերը նշված չափանիշներին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ֆինանսական բաժնի ղեկավար Արեգ Առաքելյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։

Ինչքա՞ն ժամանակով է կամավորությունը:

Կամավորության նախնական փուլը նախատեսված է 6 ամսվա համար: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ՀԱԵ-ն սկսում է կամավորների հավաքագրման նոր փուլ: Այնուամենայնիվ, հնարավոր է նաև երկարաձգել կամավորական շրջանի ժամկետը, եթե կամավորը կրկին դիմում է, և նրա հայտադիմումը հաստատվում է կազմակերպության կողմից։

Որո՞նք են կամավորի իրավուքները և շահերը:
  • Կամավորներին տրվում է հնարավորություն՝ մասնակցելու միջազգային թրեյնինգներին, փոխանակման ծրագրերին, որոնց ծախսերը մեծամասամբ հոգում է կազմակերպությունը:
  • Միջազգային և տեղական ծրագրերի մասնակիցների հավաքագրման ժամանակ նախապատվությունը տրվում է կամավորներին:
  • Կամավորներին կարող է տրվել հավաստագիր կամավորական շրջանը ավարտելու վերջում, ինչպես նաև նրանք կարող են անհրաժեշտության դեպքում ստանալ անհատական երաշխավորագրեր։
  • Կամավորները կարող են օգտագործել կազմակերպության հնարավորություները, սարքավորումները և ռեսուրսներն իրենց սեփական և աշխատանքային աճի համար:
  • Կամավորները դառնում են ՀԱԵ մեծ ցանցի անդամ և ստեղծում են կապեր, որոնք օգտակար կլինեն աշխատանքային շուկա մուտք գործելիս:
Որո՞նք են կամավորների պարտականությունները։
  • Կամավորները պարտավոր են շաբաթական 2 ժամ տրամադրել խմբային հանդիպումներին, որոնք մեծամասամբ տեղի են ունենում կազմակերպության գրասենյակում։
  • Կամավորները պարտավոր են իրականացնել իրենց հանձնարարված առաջադրանքները պատշաճ կերպով և ժամկետներում, որոնք սահմանվում են խմբի ղեկավարի կողմից։
  • Կամավորները մասնակցում են շաբաթական խմբային հանդիպումներին և պետք է օգտագործեն կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները հավուր պատշաճի:

Կամավորների և ՀԱԵ-ի համագործակցությունը հիմնված է կամավորական համաձայնագրի վրա, որը ստորագրվում է կամավորության շրջանի առաջին օրը: Պայմանագիրը սահմանում է երկու կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

Նոր կամավորների հավաքագրման ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։