
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ – ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆԱՍԵԼԻ – ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԹԱՔՆՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Posted In :
- 0 : comment
Հասարակությունը պատմական իրադարձությունները հիշում և պահպանում է տարբեր ձևերով, ինչպես օրինակ հուշարձանների և հուշահամալիրների կառուցմամբ:
Շատ հաճախ պատմության մեջ հիշատակումներ անելն արգելվել է, իսկ պատմական իրադարձությունների վայրերը թաքցվել, ոչնչացվել կամ որոշ ռազմավարական նպատակներով վերափոխվել, այսպիսով դրանց պատմությունը և նշանակությունը չի պահպանվել:
Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին.
Հայաստանից և Գերմանիայից 18-30 տարեկան 9 երիտասարդներ
-
- կծանոթանան Գերմանիայում և Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններին և կոնկրետ դեպքերում պատմական իրադարձությունները թաքցնելու մեխանիզմներին,
- կայցելեն թանգարաններ,
- կայցելեն երկու երկրների հասարակական կազմակերպություններ՝ ծանոթանալու տեղացի երիտասարդների աշխատանքին՝ բարձրացնելու իրազեկվածությունը պատմական իրադարձությունների հիշատակությունները պահպանելու և դրանց հետ առնչվելու կարևորության մասին,
- կմասնակցեն աշխատաժողովների և սեմինարների,
- կիրականացնեն նախագծային աշխատանք, որը միտված է մասնակիցներին ծրագրի թեմաներին ծանոթացնելու համար.
Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծելու քննարկվող թեմաները տարբեր գործիքներով, որպեսզի հնարավորություն ունենան լիովին արտահայտելու իրենց տեսակետները (լուսանկարչություն, քնարերգություն կամ արձակագրություն, նկարչություն և այլն):
Ժամանակահատված.
Մաս 1. Դրեզդեն, Գերմանիա – հունիսի 4-10, 2022 թ.
Մաս 2. Երևան, Հայաստան – սեպտեմբերի 11-17 2022 թ.
Ծրագրի լեզուն՝ անգլերեն
Մասնակցությունն անվճար է և բոլոր ծախսերը փոխհատուցվում են կազմակերպիչների կողմից։
Apy
March 15th, 2022 View Profile