«Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացներ | Մասնակիցների Հավաքագրում

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է 18-30 տարեկան հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացների։

Երկու դասընթացներին կմասնակցեն 30 ընտրված երիտասարդները։ Ստացված գիտելիքները և հմտությունները հետագայում օգտակար կլինեն շրջապատի հետ հարաբերությունների կառուցման հարցում, ինչն իր հերթին կնպաստի մասնագիտական աճին, կընդլայնի տարբեր իրավիճակներում նոր կապերի հաստատման հնարավորությունները։

Դասընթացների նպատակն է.
— Ծանոթացում «Հանդուրժողականություն», «Հանդուրժողական անձ», «Հանդուրժողականության սահմաններ» հասկացությունների հետ,
— Ինքնավերլուծման, ինքնաբացահայտման, դրական ներքին երկխոսության իրականացման ունակությունների ձեռք բերում,
— Սեփական ազգի, ինչպես նաև այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
— Տարաձայնությունների դեպքում բարդ իրավիճակներից ելքը գտնելու, առանց բռնության և տարաձայնությունների սեփական զգացմունքների և մտահոգությունների արտահայտման օպտիմալ եղանակների ընտրության ուսուցանում,
— Հասարակական ըմբռնման, հասարակական պատկերացման, վստահության, և այլ անձին լսելու ունակությունների զարգացում,
— Հասարակական կապերի ամրապնդմանը նպաստող շփման հմտությունների զարգացում,
— Միջէթնիկական հարաբերությունների պարագայում միջմշակութային հասկացողության և հանդուրժողական պահվածքի ուսուցանում:

«Հարաբերությունների հոգեբանություն» և «Հանդուրժողականություն» թեմաներով դասընթացների մասնակիցների ընտրության չափանիշները՝
— Տարիքը` 18-30 տարեկան,
— Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությամբ,
— Պատասխանատու,
— Շփվող:

Այն մասնակիցները, որոնք յուրացրել են ծրագիրը դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր և կմասնակցեն ծրագրի հետագա փուլին՝ միջազգային փոխանակման ծրագրի Վրաստանում:

Դասընթացներն իրականացվելու են 2019 թվականի հունվարի 20-ից 25-ը։
Հարցաթերթիկի լրացման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 14-ը։
Հայտադիմումը կարող եք լրացնել հետևելով հետևյալ հղմանը՝ https://bit.ly/2H4lElD:

Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով: