Մեր կամավորների բնապահպանական դասընթացները Ա. Շիրակացու անվան ճեմարանում

Ինչպես գիտեք, ՀԱԵ-ում կա 4 աշխատանքային խումբ, որից մեկը մեր էկո-ակտիվիստ կամավորների բնապահպանական ակումբը կամ աշխատանքային խումբն է։ Այս տարվա հոկտեմբերի 20-ից նրանք ակտիվ կերպով դասընթացներ են անցկացնում Ա. Շիրակացու անվան ճեմարանի միջին տարիքային աշակերտների հետ: Կամավորների նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով և ոչ ֆորմալ կրթական մեթոդները օգտագործելով դպրոցականներին տեղեկացնելն է շրջակա միջավայրին սպառնացող խնդիրների մասին և հարստացնել բնապահպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող գիտելիքներով: Առաջին դասընթացի ընթացքում կամավորները երեխաներին ներկայացրին ՛՛Աղբի նվազեցումը, վերաօգտագործումը և վերամշակումը՛՛ թեման, որն ինքնին ոչ այնքան ծանոթ ու շահարկված թեմա էր աշկաերտների շրջանում ըստ կամավորների և անտեղյակության պատճառով բազմաթիվ խնդիրներ է առաջացնում շրջակա միջավայրի անվտանգության համար:

15384358_10210142980723269_5876413984543816634_o Հանդիպման ընթացքում ՀԿ-ի կամավորները պատմեցին ՝ ինչպես կարելի է աղբից օգուտ ստանալ և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա վերամշակման և վերաօգտագործման համար: Անցկացվեցին նաև մի քանի խմբային պրակտիկ աշխատանքներ՝ համոզվելու, թե ինչպես են թեման յուրացրել աշակերտները: Դասի վերջում կամավորներից մեկը՝ Վահան Ղազարյանը, նրանց պատմեց իրական պատմություն այն մասին, թե ինչպես մի աղքատ իտալացի իր ձեռքով աղբից պատրաստած (պլաստիկ շշեր , սիլիկոն , պոլիէթիլենային տոպրակ) գլուխգործոցները վաճառում Միլանի նորաձևության համաշխաարհային փառատոններից մեկի ժամանակ և վաստակում կլորիկ գումար: Հետաքրքիր և անսովոր պատմությունն իրոք տպավորեց աշակերտներին, և նրանք ավելի խանդավառորեն սկսեցին վերաբերել դասընթացին: Առավել հաճախ արծարծվող թեմաների շարքում էր նաև Էներգիայի և ջրի խնայումը, դրանց ստացման այլընտրանքային ձևերը թեման: Դասի ընթացքում ներկայացվեց, թե ինչպես կարելի է խնայել էներգիա՝ օգտագործելով նոր սերնդի լամպեր, չմոռանալով անջատել լույսերը սենյակից դուրս գալիս , իջեցնել ջեռուցային համակարգի մարտկոցների ջերմաստիճանը գիշերը և այլն, անտեղի ջուր չվատնել ատամները լվալիս, լոգանք ընդունել ավելի կարճ ժամանակում և, իհարկե, մանրամասնորեն ներկայացվեց ջրի և էներգիայի ստացման այլընտրանքային միջոցները , դրանց արդյունավետությունը , ցուցադրվեցին անիմացիոն տեսահոլովակներ դրանց վերաբերյալ: Աշակերտներին նաև հանձնարարվեցին խմբային աշխատանքներ , տեղի ունեցավ շատ հետաքրքիր և բուռն քննարկում , և աշակերտները տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու կամավորների կողմից ստացան դրանց պատասխանները:
15578245_10210142974643117_7555972129441607028_oՄեր լուսանկարիչ-կամավոր Էլեն Բադալյանն էլ որսաց բազմաթիվ պահեր՝ ամբողջացնելով դասի դրական նկարագիրը : Հավելենք, որ ՀԿ-ի կամավորները այցելում են ճեմարան գրեթե ամեն հինգշաբթի՝անցկացնելու հերթական դասընթացը : Շուտով մեր կամավորները արդեն կամփոփեն դաընթացները ու սերտիֆիկատներ կհանձնեն աշակերտներին ամբողջական դասընթացի մասնակցության համար։