ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Երևան և Արարատի մարզ
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված անձանց հետ, կազմակերպելու տեղահանված անձանց կարիքի գնահատում, տնայցեր, անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և այլն։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված անձանց հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
  • Համագործակցել և մշտական կապ կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված անձանց և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
  • Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված անձանց հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլանների կազմել։
  • Կազմակերպել տեղահանված անձանց համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և վարել հանդիպումներ։
  • Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը։
  • Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը։
  • Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
  • Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
  • Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
  • Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման կարողություն:

Պահանջվող որակավորումներ`
  • Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
  • Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ (ցանկալի է) ։
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):

Աշխատանքային պայմաններ`
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
  • (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան), տնայցեր Երևան քաղաքում և Արարատի մարզում (տրանսպորտը կազմակերպում է ՀԱԵ-ՀԿ-ն)։
  • Շաբաթական 30 ժամ ներգրավածություն աշխատանքներում
  • Աշխատավարձը` 180,000-240,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից։

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող: Խնդրում ենք ուղեկցող նամակում նշել ակնկալվող աշխատավարձը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը ներառյալ։:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։