Գնանշման հարցում անվտանգության ծառայությունների իրականացման համար

1. Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունը «Միջազգային CARE Կովկասում» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց» ծրագիրը, որի նպատակն է արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած անձանք առավել հրատապ կարիքներին՝ տրամադրելով սնունդ և հիգիենայի պարագաներ։ Ծրագիրն իրականացվում է CARE հումանիտար արձագանքման հիﬓադրաﬕ աջակցությամբ։

2. Ծրագրի ժամկետներ

Ծրագիրը իրականացվում է 08/01/2021թ-ից 28/02/2021թ․ ժամանակահատվածում։

3. Ծառայության նկարագրություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իրականացնում է Անվտանգության ծառայությունների իրականացման համար գնանշման հարցում Համաձայն հավելված 1-ի։

4. Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը համաձայն հավելված 1-ի: Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Պայմանագիր կկնքվի ամենացածր գին և լավագույն որակ համադրությունն առաջարկած մատակարարի հետ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 01/02/2021:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:

Հետադարձ կապ՝

Հայկ Խաչատրյան
Հեռ. +374 91 205620