Գնանշման հարցում շարժական Wi-Fi մոդեմի և ինտերնետային փաթեթի

Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ։

Գնանշման հարցման նպատակը

Գնանշման հարցման նպատակն է ընտրել մատակարար, որը ինտերնետի և օժանդակ սարքավորումների հասանելիություն կապահովի կրթությունից դուրս մնացած և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երիտասարդների` հիմնվելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կարիքների գնահատման վրա: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կընտրվեն 15-ից 25 տարեկան 50 երիտասարդներ, ովքեր կստանան շարժական ինտերնետի տարեկան բաժանորդագրություն և պլանշետ՝ հեռավար կրթության և առցանց ոչ ֆորմալ կրթության մեջ ներգրավվելու համար:

Գնման ժամկետներ

Գնումը նախատեսվում էիրականացվել 01․12․2020 – 31․12․ 2020 ժամանակահատվածում։

Տեխնիկական բնութագիր
  • Առնվազն 12 ամիս բաժանորդագրություն
  • Շարժական Wi-Fi մոդեմի տրամադրումը անվճար
  • Միանվագ տարեկան վճարման հնարավորություն առնվազն 1 տարվա համար
  • Շարժական 4G ինտերնետ
  • Ամսական ինտերնետի փաթեթ – 10 ԳԲ
  • Ինտերնետի և Wi-Fi ցանցի հնարավորություն` առնվազն մինչև 5 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ և այլն)
  • Մինչև 150 Մբիթ/վրկ ↓ Մինչև 50 Մբիթ/վրկ ↑
  • Արագությունը ամսական փաթեթը սպառելուց հետո 2 Մբիթ/վրկ ↓ 256 Կբիթ/վրկ ↑
  • Տարեկան ինտերնետային փաթեթների քանակը – 50
  • Շարժական Wi-Fi մոդեմի քանակը – 50

Կողմնորոշիչներ՝

1 ինտերնետային փաթեթի տարեկան նվազագույն արժեքը – 50.000 դրամ

1 ինտերնետային փաթեթի տարեկան առավելագույն արժեքը – 54.000 դրամ

50 ինտերնետային փաթեթի տարեկան նվազագույն արժեքը – 2.400.000 դրամ

50 ինտերնետային փաթեթի տարեկան առավելագույն արժեքը – 2.600.000 դրամ

Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը՝ ըստ հավելված 1-ի կամ իրենց կողմից մշակված գնառաջարկի ձևը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 30.11.2020:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:

Հետադարձ կապ՝

Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20