Գնանշման հարցում բեռնափոխադրման ծառայությունների իրականացման համար

Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» Հասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ:

Ծրագիրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով Հայաստան ինքնաբուխ ժամանած անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով։

Ծրագրի ժամկետներ

Ծրագիրը նախատեսվում է իրականացվել 01.12.2020թ-28.02.2021թ ժամանակահատվածում։

Ծրագրի նպատակն է

Ղարաբաղից հարկադրված Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցել պարենի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներով:

Ծառայության նկարագրություն

Երևան քաղաքից իրականացնել սննդով և հիգիենայի պարագաներով լի արկղերի բեռնափոխադրում Երևան և Արարատի մարզում՝ առաքումն իրականացնելով ըստ շահառուների հասցեների: Ծառայությունը պետք է ներառի նաև արկղերը մեքենայից դուրս բերելը և շահառուին հանձնելը:

Գնառաջարկի աղյուսակ

Ապրանքի/ծառայության Անվանում Առաքման վայր Չ/Մ Ընդհանուր քանակ Ընդհանուր գումար ԱԱՀ Ընդհանուր արժեք
Բեռնափոխադրում Երևան Արկղ 2775
Բեռնափոխադրում Արարատ Արկղ 1500

Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը:

Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 25.11.2020:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:

Հետադարձ կապ՝

Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20