ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Գորիս քաղաքում զբաղվածության դպրոցի դասընթացավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ Հունիս 2021
Պայմանագրի տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Սյունիքի մարզ, քաղաք Գորիս
Անմիջական ղեկավար՝ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է զբաղվածության ոլորտի դասընթացավարի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ վարելու Սյունիքի մարզում իրականացվելիք զբաղվածության դպրոցի դասերը։ Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթության ոլորտում որակավորում և դասընթացներ վարելու փորձ, ինչպես նաև տիրապետի զբաղվածության ոլորտի փորձագիտական գիտելիքների։ Թեկնածուն պետք է օժտված լինի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով, տիրապետի խոցելիության հետ աշխատելու գործիքակազմին և ունենա նյութը մատչելի կերպով մատուցելու հմտություն:

Աշխատանքային պարտականություններն են՝

6-ամսյա ծառայությանների մատուցման պայմանագրի ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ պարտականությունները՝

  • Մասնակցել ՀԱԵ-ի և համագործակից կազմակերպության կողմից կազմակերպվող զբաղվածության նախապատրաստական դասընթացներին:
  • ՀԱԵ-ի անձնակազմի հետ միասին մշակել և պլանավորել դասընթացների իրականացման գործողությունների պլանը:
  • Կազմակերպել տեղեկատվական արշավներ շահակիր կողմերի և թիրախային համայնքներում բնակվող պոտենցիալ մասնակիցների համար։
  • Իրականացնել խմբային և անհատական դասընթացներ՝ օգտագործելով տրամադրված մեթոդաբանությունը։
  • Կազմել և պարբերաբար թարմացնել ծրագրի մասնակիցների տվյալների բազան և կատարել թարմացումներ նրանց առաջընթացի վերաբերյալ։
  • Համագործակցել կազմակերպությունների, ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մենթորինգի և հետագայում աշխատանքի տեղավորման գործընթացը սահուն կազմակերպելու համար:
  • ՀԱԵ-ին ներկայացնել միջանկյալ և վերջնական հաշվետվություններ։
  • Աջակցել ծրագրի մեթոդական գործիքների և նյութերի մշակմանը և ծրագրի թիմի հետ կիսվել իրենց փորձով:
  • Նպաստել նորարարական գաղափարների և ծրագրի հետագա զարգացման նոր ուղղությունների ստեղծմանը:
  • Ըստ անհրաժեշտության աջակցել միջոցառումների և ֆորումների կազմակերպմական աշխատանքներին:
  • Ըստ անհրաժեշտության հանդես գալ որպես խոսնակ ծրագրերի ընթացքում:
  • Ըստ անհրաժեշտության համագործակցել ծրագրի համակարգման թիմի հետ և աջակցել այլ գործողություններում:

<strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
  • Կազմակերպել անհատական և խմբակային դասընթացներ մասնակինցերի հետ՝ աջակցելու նրանց կարողությունների զարգացմանը։
  • Ապահովել սահմանված նպատակների իրագործումը։
  • Մասնակիցների տվյալների բազայի կազմում և վարում։
  • ՀԱԵ-ին ներկայացնել միջանկյալ և վերջնական հաշվետվություններ։

<strong>Պահանջվող որակավորումներ`</strong>
  • Բարձրագույն կրթություն հոգեբանության, զբաղվածության ոլորտի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի և հարակից ոլորտներում:
  • Դասընթացներ անցկացնելու և անհատական աջակցություն ցուցաբերելու փորձ։
  • Անձնական և հուզական զարգացմանը աջակցելու փորձ։
  • Գործազուրկների սոցիալական ներառման նախագծերում աշխատելու փորձ։
  • Գենդերային կամ երիտասարդական հարցերի ոլորտում աշխատանքի փորձ։
  • Վերլուծական և հաշվետվություններ կազմելու ունակություններ։
  • Ներկայացման և հաղորդակցման հմտություններ։
  • Կազմակերպչական և պլանավորման հմտություններ։
  • Ճկուն, մոտիվացված և նպատակասլաց անհատականություն։
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (քաղաք Գորիս):
  • այցեր Սյունիքի մարզի համայնքապետարաններ և քաղաք Երևան (տրանսպորտը կապահովվի ՀԱԵ ՀԿ-ի կողմից):
  • Շաբաթական 20 ժամ ներգրավածություն աշխատանքներում:

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) և շարժառիթային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սյունիքի մարզում Զբաղվածության ոլորտի դասընթացավար:

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 8-ը ներառյալ:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։