Ո՞վքեր են “Digital Media and Technologies for Civic Engagement of Young People in Regions of Armenia” ծրագրի մասնակիցները, ինչո՞վ են զբաղվում և ի՞նչ նախաձեռնություններ իրականացրին ծրագրից հետո

Կարեն Սիմոնյան

Ես Կարենն եմ, Սյունիքի մարզից եմ, և արդեն 18 տարեկան եմ։ Ինչու՞ արդեն, որովհետև մեր՝ «Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում» ծրագրի ժամանակ ես դեռ 17 տարեկան էի։ Ապագա լրագրող եմ և հեռուստահաղորդավար։ Սիրում եմ լեռները, ավելի շատ սիրում եմ արշավի գնալ լեռներ ։ Ծրագրի շրջանակներում սովորեցի մեդիագրագիտություն, ակտիվիզմի համար նախատեսված նոր թվային գործիքներ, pitching, զարգացրի գիտելիքներս սոցիալական մեդիա մարքեթինգի բնագավառում։

Ծրագրից հետո ամեն ինչ միանգամից փոխվեց. հնարավորություն ունեցա խոսելու այն մասին, ինչի մասին շատերը լռում են՝ դպրոցներում տեղի ունեցող բուլինգի․ ձայնագրեցինք մեր սեփական փոդքաստը, նաև ընկերներիս հետ համատեղ իրականացրի մեր սեփական ծրագիրը՝ երիտասարդների անձնային աճի համար նախատեսված սեմինարների տեսքով։
Դարձա դասընթացավար․ զարգացրի կարողություններս իբրև դասընթացավար և սկսեցի շարունակական համագործակցություն APY-ի հետ։

Շուտավ դարձա APY-ի անդամ և մասնակցեցի իմ առաջին միջազգային Էրազմուս+ երիտասարդների միջմշակութային փոխանակման ծրագրին։ Եվ, փաստրեն, այս ամենը սկսվեց մեր՝ «Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագրից։

Ալա Ղազարյան

Ես Ալան եմ՝ մեկ լ-ով, ապրում եմ մարզ Կոտայքում ու ակտիվ երիտասարդ եմ։ Հանդիսանում եմ շատ-շատ կազմակերպությունների անդամ- կամավոր բայց առաձնահատուկ տեղ են գրավում YDC-ն և APY-ը, քանի որ իրենք իմ համար ընտանիքի մաս են։/p>

Ծրագիրը նախ և առաջ ինձ տվեց ընկերներ, իսկ հետ նաև գիտելիքներ՝ համացանցում տեղ գտած կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվությունը ստուգելու համար։ Կարծում եմ՝ վերջին շրջանում դա մեզ շատ հարկավոր էր։ Ծրագրի ընդհացքում բացահայտեցի «Փոդքաստ» երևույթը ու ծրագրից հետո առանց չափազանցության օրական գոնե մեկ հատ լսում եմ։ Փոդքաստի միջոցով կոտրեցի ինձ մեջ տարբեր բարդույթներ ու սկսեցի էլ ավելի լավ ճանաչել ինքս ինձ։/p>

Շատ-շատ կարոտում եմ մեր ծրագիրը։ Ամեն տեղ պատմում ծրագրիս մասին։ Անգամ փոդքաստներ եմ ձայնագրում ընկերներիս հետ։ Միտք ունեմ հետագայում կրթական փոդքաստներ հրապարակել, դեռ աշխատում եմ այդ ուղղությամբ։/p>

Նելլի Թումանյան

Ես Նելլին եմ՝ 18 տարեկան։ Ապրում եմ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Այս տարի ավարտեցի քոլեջը, կրթությունս կշարունակեմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Ես իմ բնույթով այնպիսին եմ , որ սիրում եմ մշտապես ներգրավված լինել տարբեր աշխատանքներում և կարողանում եմ աշխատել թիմում։ Ունեմ տարբեր նախասիրություններ։ Սիրում եմ լեռները, բնության լռությունը։ 10 տարի զբաղվել եմ ժողովրդական պարով, ակտիվ երիտասարդ եմ հաճախ մասնակցում եմ տարաբնույթ ծրագրերի։ Եղել եմ կամավոր Կարմիր խաչում, Բերդի մշակույթի տանը։ Հաճախել եմ Բանավեճ ակումբ, ինչպես նաև TUMO , եղել եմ IMPACT ակումբի անդամ:/p>

APY կողմից կազմակերպված ծրագիրը ևս իր կարևոր դերն ունեցավ իմ կյանքում։ Ծրագիրը ինձ տվեց նոր փորձ, նոր գիտելիքներ։ Ծրագրից հետո հնարավորություն ունեցա դառնալ APY հասարակական կազմակերպության անդամ։ Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքներս հետագայում ծառայեցրի հօգուտ համայնքի երիտասարդների զարգացման։ Ես և մյուս մասնակից ընկերներս կազմակերպեցինք մեդիագրագիտության դասընթաց Բերդի և սահմանապահ Մովսես գյուղի երիտասարդների համար։ Նման ծրագրերը իսկապես կարևոր են մեր` մարզաբնակ երիտասարդներիս համար։ Այսօր նույնպես շարունակում եմ մասնակցել տարբեր ծրագրերի, դասընթացների քանի որ մեզ միայն մնում է կրթվել, զարգանալ, կատարելագործվել և բացահայտել աշխարհը։/p>

Էլեն Բադոյան

Ես Էլենն եմ՝ 18 տարեկան։ Սովորում եմ Գավառի Պետական Երաժշտական Քոլեջում, քանոն եմ նվագում, բայց ապագա խմբավար եմ։ Ժամանակիս 40%-ը կազմում են համերգները, 30%-ը` համայնքային զարգացման նախաձեռնությունները, 10%-ը՝ ԹՈՒՄՈ-ն, մնացած 10%-ն էլ՝ հոբբիներս։ Ազատ ժամանակս տրամադրում եմ լուսանկարչությանը, գրաֆիկ դիզայնին, խոտաբույսերի ուսումնասիրությանը։/p>

Ծրագրից հետո անպայման նախաձեռնելու եմ մեդիագրագիտության ոչ ֆորմալ դասընթաց։ Մասնակցել եմ նաև PJC ՀԿ-ի ՔՀԿ-ների մեդիագրագիտության դասընթացին։ Գիտելիքներս դեռևս օգտագործում եմ իմ և ընկերներիս կյանքը հեշտացնելու համար։/p>

«Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը իրկանացվել է Եվրոպայի խորհրդի (Council of Europe) Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ։