«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ | Անդամակցության հայտ

Քո ձայնը կարևոր է։ Միացի՛ր մեզ որպես կազմակերպության անդամ և դարձիր մեր կազմակերպության մի մասը։

Բարի գալուստ «Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի անդամակցության դիմում հայտ։ Շնորհակալ ենք Ձեր ցուցաբերած հետաքրքրվածության համար։ Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր կազմակերպությունում։

Մեր կազմակերպության անդամները կազմակերպության սիրտն ու հոգին են։ Նրանց արժեքները մեր կազմակերպության կողմնացույցն են, նրանց գործողությունները մեր շարժիչ ուժն են և նրանց փորձն այն ուժն է, որը խթանում է մեր երիտասարդական աշխատանքի զարգացումը։

Մեր Մասին

Հայ առաջադեմ երիտասարդությունը (ՀԱԵ) Հայաստանում ակտիվ երիտասարդական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն է։ ՀԱԵ-ն պաշտոնապես հիմնադրվել է 2009-ին Երևանում։ Մենք շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական կազմակերպություն ենք, որի նպատակն է աջակցել, ոգեշնչել և ներգրավել երիտասարդներին Հայաստանից և նրա սահմաններից դուրս՝ զարգացնելու իրենց սոցիալ-առաջնորդական հմտությունները, նպաստելու քաղաքացիական պատասխանատվության բարձրացմանը և ուղղորդելու գործել որպես դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Տարբեր ծրագրերի և ոչ-ֆորմալ կրթական մեթոդների միջոցով ՀԱԵ-ն օգնում է երիտասարդներին հաջողել՝ համոզված լինելով, որ նրանք կզարգացնեն իրենց գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքը և կարողությունները ներգրավվելու ժամանակակից աշխարհում։

Մեր տեսլականը

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ երիտասարդները իրացնում են իրենց ամբողջական ներուժը, աշխատունակ և պատասխանատու քաղաքացիներ են։ Նրանք մասնակցում են որոշումների կայացմանը և ձևավորում ժողովրդավարական հասարակություն։

Մեր արժեքները
  • Բազմազանություն
  • Ներառականություն
  • Հավասարություն
  • Հզորացում
  • Նորարարություն
  • Համագործակցություն
  • Թափանցիկություն
  • Պատասխանատվություն

Մեր ծրագրերը

Որպես երիտասարդական կազմակերպություն՝ Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը կազմակերպում է տեղական և միջազգային դասընթացներ, երիտասարդական փոխանակման ծրագրեր, տալիս է կրթաթոշակների և կամավորության հնարավորություններ: ՀԱԵ-ի անդամները բացառիկ հնարավորություն ունեն մասնակցելու Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի և Եվրոպական միության և հարևան երկրների շուրջ 200 գործընկերների կողմից կազմակերպած ծրագրերին: Կազմակերպությանն անդամակցելը հնարավորություն կտա Ձեզ մասնակցել միջոցառումների, որոնք նպաստում են միջմշակութային հաղորդակցության, անձնական և մասնագիտական զարգացմանը:

Կազմակերպության անդամ դառնալով դուք կստանաք հնարավորություն՝
  • միանալու Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկին,
  • մասնակցելու Հայաստանում և արտասահմանում կազմակերպության տեղական և միջազգային ոչ ֆորմալ կրթական դասընթացներին և ծրագրերին,
  • որոշելու կազմակերպության աշխատանքային ուղղությունները և նպատակները,
  • մասնակցելու կազմակերպության ռազմավարական պլանավորման և որոշումների ընդունման գործընթացներին,
  • ընտրելու և ընտրվելու կազմակերպության կառավարման մարմիններում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
  • մասնակցելու և քվեարկելու կազմակերպության բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի նիստերին,
  • Կազմակերպության Կառավարիչ խորհրդի անդամներից տեղեկանքներ ստանալու՝ աշխատանքի, ուսման կամ այլ հնարավորությունների դիմելու ժամանակ
  • ստանալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ արտոնություններ։

Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը և արժեքները։

Անդամությունը թարմացվում է ամեն տարի: Տարեկան անդամավճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ:

Մենք անհամբեր սպասում ենք Ձեր դիմումին: Դարձեք մեր կազմակերպության անդամը և հնարավորություն ստացեք մասնակցելու ոչ ֆորմալ կրթական նախագծերին Հայաստանում և արտերկրում, որոշելու կազմակերպության աշխատանքային ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու կազմակերպության կառավարման մարմիններում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի օգոստոսի 31-ը:

Դիմել