ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Հոգեբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 25 ժամ
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 15, 2020
Պայմանագրի տևողությունը՝ 11 ամիս
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է հոգեբանի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ հոգեբանական ծառայություններ մատուցելու կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված կանանց և երեխաներին և կազմակերպությունում ներդնելու հոգեբանական աջակցման ծրագրեր։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա հոգեբանի բարձրագույն կրթություն, օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • կատարել անհատական և խմբակային հոգեբանական աշխատանքներ տեղահանված կանանց և երեխաների հետ,
  • վարել շահառուների անձնական գործերը,
  • պարբերաբար կապի մեջ լինել շահառուների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին,
  • ներդնել հոգեբանական աջակցման ծրագրեր,
  • աշխատել APY-ի թիմի հետ իրենց մատուցվող ծառայությունների և աջակցության բարելավման համար,
  • պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

<strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
  • հոգեբանի բարձրագույն կրթություն,
  • առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում,
  • բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • համակարգչային հմտություններ (ցանկալի է),
  • որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է)։

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ Առաջադեմ Երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան)
  • Շաբաթական 25 ժամ ներգրավածություն աշխատանքներում
  • Տնայցերի իրականացում անհրաժեշտության դեպքում
  • Աշխատավարձը` 240000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)

Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23։00-ն:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին հասարակական, քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում, ակտիվացնել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ: