ՊԱՀԵՍՏԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Պահեստապետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի ժամերը՝ 10:00-19:00 (1 ժամ ընդմիջում)
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Երևան
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

ՀՀայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է պահեստապետի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ օգնելու իրականացնել մարդասիրական աջակցության փաթեթների տրամադրման ծրագիրը:

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները։
  • Excel և այլ ծրագրեի միջոցով վարել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյանները և կազմել հաշվետվություններ։
  • Կազմակերպել պահեստում բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացումը։
  • Կազմակերպել և իրականացնել գույքագրում և ապահովել պահեստի աշխատանքերի արդյունավետության բարձր մակարդակ։
  • Համագործակցել մատակարարների և առաքիչների հետ առաքումների հետ կապված խնդիրներով։
  • Հետևել պահեստի մաքրությանը և ապրանքների պահպանման պայմաններին։

<strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
  • MS Word և Excel ծրագրերի գերազանց իմացություն։
  • Ռուսերենի/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Շփման և բանակցություններ վարելու հմտություններ։
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ։
  • Սթրեսային պայմաններում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և նվիրվածություն աշխատանքին։

<strong>Պահանջվող որակավորումներ`</strong>
  • Բարձրագույն կրթության առկայություն՝ նախընտրելի է բնագիտական թեքումով։
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ։
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը ցանկալի է:
  • Պահեստի կառավարման, գնումների և/կամ մատակարարման ոլորտում աշխատանքային փորձ։

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան) և պահեստից,
  • Շաբաթական 40 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
  • Աշխատավարձը` 350,000-400,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից։

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Պահեստապետ: Խնդրում ենք ուղեկցող նամակում նշել ակնկալվող աշխատավարձը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը ներառյալ։:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։