ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Սոցիալական աշխատող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 25 ժամ
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 15, 2020
Պայմանագրի տևողությունը՝ 11 ամիս
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպելու տեղահանված կանանց, երեխաների և կազմակերպության այլ շահառուների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և դասընթացներ։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության առկայություն սոցիալական աշխատողի որակավորմամբ և սոցիալական աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված կանանց և երեխաների հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
  • Համագործակցել և մշտական կապ կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված կանանց, երեխաների և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
  • Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլանների կազմել։
  • Կազմակերպել տեղահանված կանանց և երեխաների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ, վարել հանդիպումներ և դասընթացներ։
  • Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը,
  • Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը։
  • Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:

<strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
  • Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
  • Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
  • Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
  • Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:

<strong>Պահանջվող որակավորումներ՝</strong>
  • Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
  • Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ (ցանկալի է),
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ Առաջադեմ Երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան)
  • Շաբաթական 25 ժամ ներգրավածություն աշխատանքներում
  • Տնայցերի իրականացում անհրաժեշտության դեպքում
  • Աշխատավարձը` 240000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)

Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23։00-ն:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին հասարակական, քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում, ակտիվացնել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ: