Սիրիահայ և տեղացի երիտասարդների հզորացման ծրագիր

«Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» մեկամյա ծրագրի հայտերի ընդունում

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է 18-ից 30 տարեկան սիրիահայ և տեղացի երիտասարդներին մասնակցելու «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» մեկ տարի տևողությամբ ծրագրին։

Ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և իրենց տեղացի հասակակիցների ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը: Ծրագրի շրջանակներում կստեղծվի երիտասարդական ակումբ, որում կներգրավվի 25 սիրիահայ և տեղացի երիտասարդ։ Ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան շաբաթական 1 անգամ մասնակցել հանդիպումների։ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 2 ժամ։

Հանդիպումները կանցկացնեն «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ ակումբավարները։ Ծրագրին մասնակցելով երիտասարդական ակումբի սիրիահայ և տեղացի անդամները հնարավորություն կստանան՝

• Մասնակցել հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման ծրագրի հիմնական բաղադրիչներին,
• Պրակտիկա անցնել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ում՝ գործնականում կիրառելով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները,
• Դառնալ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի երիտասարդական ցանցի անդամ և օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերից,
• Ձեռք բերել ծանոթություններ, նոր ընկերներ և առավելապես ակտիվ ընդգրկվել հասարակական, երիտասարդական ծրագրերում։

Կարող եք դիմել, եթե՝

• 18-30 տարեկան սիրիահայ կամ տեղացի երիտասարդ եք։
• Ցանկանում են զարգացնել ձեր հմտություններն ու գիտելիքները։
• Պատրաստ եք շաբաթական 2 ժամ տրամադրել ակումբի հանդիպումներին։

Ինչպես դիմել՝
• Ուղարկել կարճ հետ հետաքրքրության նամակ (Motivation Letter), թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին՝ [email protected] էլէկտրոնային փոստի հասցեով։
• Նամակը կարող եք ուղարկել արևելահայերեն, արևմտահայերեն կամ անգլերեն՝ ըստ ձեր ցանկության։

Ժամկետներ
• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017-ի փետրվարի 5-ը։
• Արդյունքները ակնկալվում է հրապարակել ս/թ փետրվարի 10-ին:
• Ծրագրի մեկնարկը նախատեսվում է փետրվարի 15-ին։
• Ծրագրի ընդհանուր տևողությունը մինչև 2018-ի փետրվար։

Ծրագրին մասնակցությունը անվճար է։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ադրինե Աղաբեկյանին` գրելով հետևյալ էկտրոնային հասցեին` [email protected] կամ զանգահարելով (010) 523870 հեռախոսահամարին: Ցանկության դեպքում կարող եք մանրամասների համար այցելել մեր գրասենյակ Սարյան 24 հասցեով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ Ծրագիրն իրականացվում է «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ: