Մենք և մեր իրավունքները

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը անցկացրեց մարդու իրավունքների դասընթաց Երևանում և հարակից մարզերում ապրող 18-30 տարեկան 15 երիտասարդների համար: Դասընթացի հիմնական նպատակը երիտասարդների շրջանում և նրանց միջոցով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր` ազգային և միջազգային մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին գիտելիքների փոխանցման, տարատեսակ հմտությունների զարգացման և մարդու իրավունքների կրթության «Կողմնացույց» ձեռնարկից համապատասխան գործիքակազմի տրամադրման միջոցով:

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն և մենք զրուցել ենք ծրագրի մասնակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է մեկ հարցի։

Սառա Աբրահամյան

– Մտքումդ ի՞նչ գաղափարներ ծնվեցին ծրագրի ընթացքում։
– Ծրագրի ընթացքում ծանոթացա հայ հասարակության մեջ առկա մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրներին, դրանց պատճառներին, հետևանքներին, ազդեցությանը և այլն։ Կարծում եմ՝ նախևառաջ անհրաժեշտ է բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ տրամադրելով մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ։ Դա կարելի է իրագործել տարատեսակ թրեյնինգների, սեմինարների, դերախաղերի, բանավեճերի միջոցով։ Ընդ որում՝ կարող են ներդրում ունենալ արդեն իսկ նման ծրագրերի մասնակցած անհատները՝ ներկայացնելով իրենց օրինակը փորձի փոխանակմամբ։ Բացի այդ, կարևորում եմ մասնագիտական գրականության հասանելիությունը և մատչելիությունը հայերեն լեզվով։ Կարելի է նախաձեռնել մի շարք փաստաթղթերի, ուղեցույցների, ձեռնարկների թարգմանությունը և հանրայնացումը։ Փորձագետները և ոլորտի մասնագետները նույնպես կարող են նպաստել գրականության ստեղծմանը՝ հիմք դնելով հետագայում համապատասխան հմտությունների զարգացմանը։
– Կարո՞ղ ես ասել, թե ըստ քեզ ինչն է խանգարում երիտաասարդներին լինել ակտիվ եւ սեփական իրավունքների մասին տեղեկացված։
– Կարծում եմ՝ առաջին հերթին խանգարում են մեր հասարակության մեջ ամրացած կարծրատիպերը, մեր հայկական ընտանիքներում տիրող մտածողությունը, մեր մենթալիտետը։ Ընտանիքներից էլ կազմված է հասարակությունը։ Երբ մի ամբողջ հասարակություն քեզ ճնշում է, քո ակտիվությունը անիմաստ է համարում, դու արդեն ինքնաբերաբար ավելի զգուշավոր ես դառնում, վախենում ես քննադատության արժանանալ։
Մի օրինակ բերեմ. երբ ես գնում էի այս ծրագրին, ճանապարհին վարորդը հարց տվեց, թե ի՞նչ ծրագրի եմ մասնակցում, ես պատասխանեցի, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին է և միանգամից այնպիսի արձագանք ստացա, որ մտածեցի՝ ավելի լավ էր լռեի։ Ըստ վարորդի՝ դա անիմաստ զբաղմունք է։
Կա նաև այս երևույթի հակառակ կողմը։ Երիտասարդները հենց իրենք են նախընտրում պասիվ լինել։ Ինչու՞, որովհետև արդեն գիտեն, որ այդ ակտիվությունը շրջապատի համար ընդունելի չէ և իրենք արժանանալու են քննադատության։ Իսկ եթե տեղեկացված էլ լինեն, այստեղ էլ շատ խոչընդոտներ կան իրավունքները պաշտպանել կարողանալու հետ կապված։

Անի Ադամյան

Վլադ Բարսեղյան

– Նախ և առաջ ծրագիրը ինձ նվեց նոր ընկերներ, ծանոթացա նոր մարդկանց հետ, ինչը շատ մեծ դեր ունեցավ ինձ համար համավարակի և հետպատերազմական շրջանում։
Սակայն ի տարբերություն այլ դասընթացների՝ այստեղ ես ստացա ավելի շատ բաներ, քան միայն դրական լիցքեր և նոր ընկերներ. տեսա թե ինչպես Գրիգորն ու Նելլին կազմակերպեցին 5-օրյա միջոցառումը ես շատ բան սովորեցի նրանցից. հուսով եմ, որ հետագայում ինձ հնարավորություն կընձեռնվի սովորածս հմտությունները կիրառելու համար։
Ճիշտ է դասընթացը ընթանում էր մարդու իրավունեների թեմայով, սակայն այն ինձ տվեց ավելին, քան հասարակ տեղեկություններ մարդու իրավունքների վերաբերյալ։
Նելլիի և Գրիգորի ցույց տված մոտեցումը այնպիսին էր, որ մենք կարողացանք ոչ միայն ընկալել նյութի մեծ մասը, այլև կկարողանանք մեծ հաշվով կիրառել այն հետագայում մեր փոքր հասարակության մեջ։
– Ի՞նչ ես կարծում, երիտասարդների լայն շրջանակները պատրա՞ստ են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքներ յուրացնել։
– Կարծում եմ երիտասարդներին միշտ էլ ինչ-որ չափով հետաքրքրել է իրենց իրավունքների մասին իմանալը: Դա հատկապես աչքի ընկավ համաճարակի սկսվելու հետ ,երբ պետությունը իրավական մարմինների միջոցով ավելի ակտիվ գործողություններ էր ձեռնարկում և երիտասարդները հաճախ ինֆորմացիայի պակասի պատճառով չէին կարողանում պաշտպանել իրենց շահերը:
Բացի դրանից,հասկանալով թե ինչ շրջանում ենք մենք հիմա գտնվում,երիտասարդներն ավելի շատ միջոցներ են փնտրում իրենց միտքը և գիտելիքները շատացնելու նպատակով, հասկանալով որ միայն բանիմաց մարդիկ կարող են ելքեր գտնել:

Նունե Ալեքսանյան

Ջեմմա Թադևոսյան

– Ծրագիրը քեզ տվե՞ց այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ ինքդ կիրականացնես նմանատիպ ծրագրեր:
– Իհարկե։ Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև դասավանդելու հմտությունները կփորձեմ լավագույնս օգտագործել հետագայում։ Եվ կարծում եմ դրանք վստահաբար կօգնեն իրականացնել նպանատիպ ծրագրեր։
– Եթե իրականացնեք նմանատիպ ծրագիր՝ ովքե՞ր կլինեն ծրագրի շահառուները եւ ինչու՞ հենց նրանք։
– Դասընթացի համար թիրախային խումբ կընտրեի ավագ դպրոցի երիտասարդներին։ Այդ տարիքում ավելի շատ է մեծանում հասարակական կյանքին ներգրավածությունը և դրա հետ մեկ տեղ կարող են շատ հանդիպել իրավունքների խատխմանը։ Նշեմ նաև, որ այս տարիքում արդեն դառնում են գիտակից և նրանց իրավաճանաչության ուղղու վրա դնելը կնպաստի արդեն համալսարանական տարիներին լինել ավելի զգոն և կարողանալ պաշտպանել սեփական իրավունքները։

Թամարա Մակարյան

Նյութի հեղինակ՝ Գեղամ Ադյան
Մարդու իրավունքերի դասընթացի մասնակից և երիտասարդ լրագրող