
Ձեռնարկատիրության դպրոց | Ընդունվում են մասնակցության հայտեր
- Posted In :
- 0 : comment
Ձեռնարկատիրության դպրոցի նպատակն է Երևանում և հարակից քաղաքային ու գյուղական համայնքներում բնակվող Սիրիահայերին և տեղաբնակ անձանց տրամադրել հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություններ:
Դպրոցը խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև դասընթացավարի կողմից անհատական խորհրդատվության միջոցով խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց ակտիվ ներգրավվածությունը ձեռնարկատիրական ոլորտում:
Դպրոցն իրականացվելու է Երևանում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:
- Նպաստել ծրագրի մասնակիցների կարողությունների զարգացմանը ոչ-ֆորմալ կրթական դասընթացների միջոցով։
- Ծանոթացնել մասնակիցներին Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտի և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին՝ դրանով իսկ նպաստելով նրանց ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը, նրանց կողմից ձեռնարկությունների ստեղծմանն ու աճին:
- 18 տարեկանից բարձր եք (տարիքային առավելագույն շեմ չկա),
- ներկայումս փնտրում եք աշխատանք
- կարող եք 5 ամսվա ընթացքում շաբաթական 3 անգամ մասնակցել դասընթացներին,
- հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:
- ցանկանում եք աշխատել սեփական բիզնես գաղափարի զարգացման շուրջ:
-
Վայր՝ քաղաք Երևան
Ժամկետներ՝ մայիս – սեպտեմբեր 2019
Հաճախականություն՝ շաբաթական 3 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 3 ժամ
- թիմային աշխատանք,
- ինքնակենսագրականի (CV) կազմում,
- շուկայի վերլուծություն,
- ժամանակի կառավարում,
- նորարարական գաղափարների հղացում,
- բիզնես պլանի մշակում,
- մարքեթինգ ձեռնարկությունների համար,
- ֆինանսական պլանի կազմում:
Ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերած և լավագույն բիզնես գաղափարներ ներկայացրած մասնակիցները կստանան մինչև 550.000 ՀՀ դրամի սահմաններում դրամաշնորհ սեփական բիզնես գաղափարն իրականացնելու համար:
Դպրոցին մասնակցելով՝ դուք կզարգացնեք ձեր ձեռնարկատիրական հմտություններն ու հնարավորությունները:
Դպրոցն ավարտելով՝ կստանաք մասնակցության վկայական:
Դպրոցին կարող եք դիմել` լրացնելով հայտադիմումը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2TWn1Ut։
Ծրագրի նկարագիր
«Փնտրի՛ր գործ, ստեղծի՛ր գործ» ձեռնարկատիրական դպրոցը տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի աշխատանքային ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր է: Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ -ի կողմից, «Action Against Hunger» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ, ԳՄՀԸ (GIZ) -ի աջակցությամբ իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում:
Ֆինանսավորում
«Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
ԴԻՄԵԼ
Apy
April 5th, 2019 View Profile