Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման գնանշման հարցման հրավեր

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագրի շրջանակներում հայտարարում է հետևյալ ծառայությունների և ապրանքների գնանշման հարցում՝

1. Տպագրական, հրատարակչական և դիզայներական ծառայություններ — գնանշման հարցում
2. Հյուրանոցային ծառայություններ — գնանշման հարցում
3. Տրանսպորտային ծառայություններ — գնանշման հարցում
4. Գրենական պարագաների ձեռքբերում — գնանշման հարցում

Առաջարկվող Ապրանքները և ծառայությոևնները պետք է ուսումնասիրվեն՝ ելնելով գնանշման ամբողջականությունից և համապատասխանությունից նկարագրված պահանջներին։ Կընտրվի այն գնանշումը, որը համապատասխանում է բոլոր պահանջներին և առաջարկում է ամենացածր գինը, ինչպես նաև բավարարում է գնահատման նշված այլ չափանիշներ։ Ցանկացած առաջարկ, որը չի բավարարում պահանջները, կմերժվի։

Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել կից ձևաթղթերը և վերջիններիս էլեկտրոնային տարբերակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն ուղարկել հետևյալ հասցեով` ք. Երևան, Կողբացի 39, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը:

Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել յուրաքանյչուր աշխատանքային օր ժամը 15։00-ից 19։00-ը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Ծրագրերի համակարգող Աննա Թովմասյանին` +37410 539204 հեռախոսահամարով:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի կոնսորցիումի կողմից «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: