SKYE 2018։ Սիրիահայ և տեղացի երիտասարդների կարողությունների զարգացման ակումբ — Հայտերի ընդունում

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է 18-ից 30 տարեկան սիրիահայ և տեղացի երիտասարդներին՝ միանալու կազմակերպության SKYE ակումբին։ Արդեն 1 տարի է, ինչ SKYE ակումբը իր շուրջն է հավաքում սիրիահայ և տեղացի երիտասարդների՝ միասին զարգացնելու և բարելավելու իրենց հմտություններն ու գիտելիքները։ Շուրջ 1 տարվա գործունեությունից հետո, ուրախ ենք հայտարարել նոր՝ SKYE 2018 ակումբի հավաքագրման մասին։
SKYE-ը երիտասարդական ակումբ է, որում ամեն տարի ներգրավվում է 25 սիրիահայ և տեղացի երիտասարդ։ Ընտրված երիտասարդները  հնարավորություն են ստանում 1 տարի շարունակ շաբաթական 1 անգամ մասնակցել հանդիպումների, դասընթացների և կարողությունների զարգացման սեմինարների։
SKYE 2018-ի հիմնական ուղղությունը սիրիահայ և տեղացի երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն է։
Ակումբի մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Մասնակցել աշխատունակության և սոցիալական ձեռներեցության վերաբերյալ թրեյնինգների,
  • Անցնել ձեռնարկատիրության դասընթացներ և հնարավորության դեպքում ստանալ ֆինանսավորում լավագույն բիզնես գաղափարները իրականացնելու համար,
  • Պրակտիկա անցնել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ում՝ գործնականում կիրառելով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները,
  • Դառնալ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի երիտասարդական ցանցի անդամ և օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերից,
  • Ձեռք բերել ծանոթություններ, նոր ընկերներ և առավելապես ակտիվ ընդգրկվել հասարակական, երիտասարդական ծրագրերում։
  • Սիրիահայ մասնակիցները կարող են ստանալ աջակցություն նաև աշխատանքի տեղավորման գործընթացում:

Ամենշաբաթյա հանդիպումնրեը և դասընթացները տևում են 2 ժամ։ Դասընթացները կվարեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ ակումբավարները և դասընթացավարները։
Ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և իրենց տեղացի հասակակիցների ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:

Կարող եք դիմել, եթե՝

  • 18-30 տարեկան սիրիահայ կամ տեղացի երիտասարդ եք։
  • Ցանկանում եք զարգացնել ձեր ձեռնարկատիրական հմտություններն ու գիտելիքները։
  • Պատրաստ եք շաբաթական 2 ժամ տրամադրել ակումբի հանդիպումներին։

Ինչպես դիմել`
Լրացրեք հետևյալ հայտադիմումը մինչև դեկտեմբերի 10՝
goo.gl/pH9mTP

Ժամկետներ

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թի դեկտեմբերի  20-ը։
  • Արդյունքները ակնկալվում է հրապարակել ս/թ դեկտեմբերի 25-ին:
  • Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թի հունվարի 10-ին։

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Աննա Թովմասյանին` գրելով հետևյալ էլէկտրոնային հասցեին` [email protected] կամ զանգահարելով (010) 539204 հեռախոսահամարին:

Ցանկության դեպքում կարող եք մանրամասների համար այցելել մեր գրասենյակ Կողբացի 39 հասցեով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։

Ծրագիրն իրականացվում է «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի և «Վորլդ Վիժն  Հայաստան»-ի կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ: