«STEP» Զբաղվածության դպրոց

Չնայած վերջին ժամանակահատվածում ողջ աշխարհում նկատելի տնտեսական աճին՝ Արևելյան գործընկերության երեք երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում դեռևս շարունակում են արդիական լինել աղքատության և մեկուսացման խնդիրները, որոնք ազդում են բնակչության զգալի մասի՝ հատկապես խոցելի խմբերի վրա:
Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը մնում է երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը:

Ահա թե ինչու ուրախ ենք ձեզ ներկայացնել «STEP» զբաղվածության դպրոցը, որը խոցելի խմբերի աշխատանքային հմտությունների զարգացմանն ու աշխատաշուկայում վերջիններիս մրցունակության բարձրացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր է: Դպրոցն իրականացվում է Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության ֆորումի ֆինանսավորմամբ՝ «Խոցելի խմբերի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության երկրներում» (STEP) ծրագրի շրջանակներում:

«Խոցելի խմբերի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից, «National Youth Council of Moldova» և «Youth Alliance» (AISI) կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Դպրոցին մասնակցության արդյունքում մասնակիցները կառնչվեն այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են․
    1. Անձնային զարգացում․ էմոցիաների կառավարում, հաղորդակցության հմտություններ, ինքնաճանաչում, ինքնագնահատականի բարձրացում, որոշումների կայացում, ճկունություն, սթրեսի կառավարում և բանակցային հմտություններ։
    2. Մասնագիտական զարգացում․ Անձնական իմիջի ստեղծում, ինքնակենսագրականի (CV) և մոտիվացիոն նամակի կազմում, սոցիալական կայքեր և հարցազրույց անկացնելու հմտություններ։
    3. Ֆինանսական գրագիտություն․ սեփական միջոցների կառավարում, ինչպիսիք են ներդրումները, ապահովագրությունը, անշարժ գույքը, ուսման համար վճարները և հարկերի վճարումը։

Ծրագրին կարող եք դիմել, եթե՝
    • 18-ից 30 տարեկան եք,
    • ներկայումս փնտրում եք աշխատանք,
    • կարող եք 5 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ մասնակցել դասընթացներին,
    • հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ: 

Դիմումների վերջնաժամկետ՝ 31.05.2019

Վայր՝ քաղաք Երևան
Ժամկետներ՝ հունիս – սեպտեմբեր 2019
Հաճախականություն՝ շաբաթական 2 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 2 ժամ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 95 376081 հեռախոսահամարին կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
 
ԴԻՄԵԼ