
«W‐EMPOWER! Տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական ներգրավում ձեռնարկատիրության և զբաղվածության կրթության միջոցով» ծրագիր
- Posted In :
- 0 : comment
Ընդունվում են մասնակցության հայտեր
Ծրագրի նպատակն է ամրապնդել տեղահանված կանանց տնտեսական անկախությունը զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժի խթանման միջոցով։
Ծրագիրը ներառում է․
- զբաղվածության և ձեռնարկատիրության կարճաժամկետ դասընթացներ,
- անհատական մասնագիտական խորհրդատվություն,
- միջին մասնագիտական կրթության սերտիֆիկատի ձեռքբերման համար կրթաթոշակներ,
- վճարովի փորձնակության հնարավորություն,
- փոքր դրամաշնորհներ բիզնեսի հիմնման համար։
Ծրագիրի բաղադրիչները.
- 9 օր տևողությամբ զբաղվածության և ձեռնարկատիրության դասընթացներ 40 մասնակիցների համար (20 մասնակից յուրաքանչյուր խմբում),
- խորհրդատվական հանդիպումներ և անհատական քոուչինգ,
- երկամսյա վճարովի պրակտիկա,
- արհեստագործական և/կամ միջին մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ,
- փոքր դրամաշնորհներ բիզնեսի հիմնման համար:
Ծրագրին կարող են մասնակցել տեղահանված կամ տեղաբնակ կանայք, ովքեր․
- 18-ից 60 տարեկան են և բնակվում են Երևանում կամ հարակից համայնքներում,
- ներկայումս փնտրում են աշխատանք կամ ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը,
- հետաքրքրված են անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:
Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են․
- ինքնակենսագրականի կազմում, աշխատանքային հարցազրույց,
- մոտիվացիոն և ուղեկցող նամակներ,
- գործնական հաղորդակցություն և էլեկտրոնային նամակագրություն,
- նորարարական բիզնես գաղափարների հղացում,
- ֆինանսների կառավարում և բյուջետավորում,
- մարքեթինգ,
- բիզնես մոդելի կտավ և գործարար նախագծի կազմում։
Մանրամասներ
-
Դիմումների վերջնաժամկետ՝ 20.09.2021
Վայր՝ քաղաք Երևան
Ժամկետներ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր 2021
Հաճախականություն՝ 1 օր տևողությամբ 9 դասընթացներ երեք շաբաթվա ընթացքում
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 8 ժամ
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Դասընթացներն իրականացվելու են Երևանում:
Ծրագիրը չի նախատեսում ճանապարհածախսի փոխհատուցում:
Կապ
-
Հասցե՝ Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
Հեռ.՝ (+374) 12 539204
Աշխատանքային ժամեր զանգերի համար՝ 10:00-18:00
Կայք՝ http://apy.am/
Ծրագրի համագործակիցն է «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ-ն։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Apy
August 23rd, 2021 View Profile