Երևանում տեղի ունեցավ «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» միջազգային դասընթացը

Հունիսի 27-ից հուլիսի 5-ը Երևանում անցկացվեց «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» միջազգային դասընթացը, որն իր շուրջն էր համախմբել թվով 36 երիտասարդական աշխատողների, գենդերային հետազոտություններով զբաղվող երիտասարդ փորձագետների, քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների, կանանց իրավունքներով և գենդերային հավասարության հիմնահարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների,  ակտիվիստների և ֆեմինիստների շուրջ 14 Արևելյան գործընկերության ու Եվրոպական միության երկրներից: Դասընթացը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության և նիդեռլանդական «Երիտասարդները հանուն միջմշակութային փոխանկաման և փոխընբռնման» կազմակերպության համատեղ ջանքերով: Ծրագրի գլխավոր նպատակներից մեկն էր հնարավորություն ստեղծել Հայաստանում և Եվրամիության երկրներում կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ոլորտում աշխատող կազմակերպությունների միջև փորձի փոխանակման համար, քննարկումների միջոցով վեր հանել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրներում առկա գենդերային հիմնախնդիրները, վերլուծել երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին կանանց հավասար մասնակցությանը խոչընդոտող գերակա խնդիրները` փորձելով հնարավոր լուծումներ առաջարկել հաշվի առնելով տեղական և միջազգային փորձը:

Ծրագրի շրջանակներում նաև կայացավ «Գենդերային հավասարությունը Հայաստանում և Եվրոպայում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանում և Եվրոպական միության տարբեր երկրներում գործող հասարակական կազմակերպութունների ներկայացուցիչներ, երիտասարդ փորձագետներ, գիտական աշխատողներ, ակտիվիստներ, ֆեմինիստներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը մասնակիցների հետ կիսվել է 2016-2020թթ. ԵՄ գենդերային գործողությունների ռազմավարությամբ, որն իրականացվում է ԵՄ հաստատությունների ու ԵՄ անդամ պետությունների կողմից և փոխկապակցված է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 կանանց, խաղաղության ու անվտանգության մասին բանաձևին: Եվրոպական միությունը խրախուսում է  ՀՀ կառավարության կողմից Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը, որը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագիր է:

Կոնֆերանսին  մասնակից բանախոսներ Օքսֆամ Հայաստանից, ՕքսԵՋեն  հիմնադրամից, ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնից, Հանրային տեղեկատվության ու գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունից, Կանանց ռեսուրսային կենտրոնից, Հասարակություն առանց բռնության հասարակական կազմակերպությունից  և Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեից:

“CHALLENGE 2 CHANGE: GENDER PERSPECTIVES IN EUROPE” International project launches in Yerevan

June 26, 2016 – Yerevan, Armenia – From 27th of June to 5th of July Armenian Progressive Youth NGO and JUB International from Netherlands will be hosting an international training course in Yerevan bringing together 36 youth workers, youth experts, activists, community leaders, Civil Society Organization and NGO representatives from 14 European countries. During 8 days they will be discussing and tackling the key challenges and perspectives related to gender equality, women’s rights protection and advocacy in the European Union, Eastern Partnership and Caucasus region. The Training Course will unite participants from Armenia, Belarus, Croatia, Czech Republic, Georgia, Italy, Latvia, Moldova, Poland, Spain, Russian Federation, the Netherlands, United Kingdom and Ukraine.

The main aim of the project is to compare the realities related to gender equality and equal participation of women in political, social and economic aspects in the European Union and Eastern Partnership countries, share and exchange the best practices of civil society organizations in the field, promote the importance of gender equality in youth work and develop strategies for women empowerment and promotion of gender equality in Armenia and different European countries. During their stay in Armenia, the participants will exchange their skills and experiences on gender mainstreaming, gender discrimination, gender-based violence and gender-related perspectives in different parts of Europe. The project will be unique platform for sharing practices and exchanging experiences.

On July the 1st an International Conference “Gender Equality in Armenia and Europe: Challenges and Perspectives” will be held in the scope of the project aiming at bringing together NGOs, Civil Society Organizations, activists, community representatives, experts, academics who work for the promotion of gender equality and women’s empowerment in Armenia as well as the Eastern Partnership Countries and the European Union.

A keynote opening speech will be delivered by H.E. Mr. Piotr Antoni Świtalski, Ambassador, Head of Delegation of the European Union to Armenia The Keynote speech will be followed by guest-speakers from YSU Center for Gender and Leadership Studies, Women’s Resource Center NGO, OxYGen Foundation, Public Information and Need of Knowledge NGO, JUB International NGO, Oxfam Armenia, Society without Violence NGO and the Near East Foundation.

The main aim of the Conference is discussing the current challenges and perspectives related to Gender Equality in Armenia and other European countries and providing the participants a platform for networking and developing partnerships, good quality projects locally and internationally.