-
Posted In : Gender Equality , Volunteering , Women Rights , Armenia, Armenian Progressive Youth, Erasmus Plus, JUB, women, womens rights, youth, Youth Work
-
0 : comment
Հունիսի 27-ից հուլիսի 5-ը Երևանում անցկացվեց «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» միջազգային դասընթացը, որն իր շուրջն էր համախմբել թվով 36 երիտասարդական աշխատողների, գենդերային հետազոտություններով զբաղվող երիտասարդ փորձագետների, քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչների, կանանց իրավունքներով և գենդերային հավասարության հիմնահարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների, ակտիվիստների և ֆեմինիստների շուրջ 14 Արևելյան գործընկերության ու Եվրոպական միության երկրներից: Դասընթացը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության և նիդեռլանդական «Երիտասարդները հանուն միջմշակութային փոխանկաման և փոխընբռնման» կազմակերպության համատեղ ջանքերով: Ծրագրի գլխավոր նպատակներից մեկն էր հնարավորություն ստեղծել Հայաստանում և Եվրամիության երկրներում կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ոլորտում աշխատող կազմակերպությունների միջև փորձի փոխանակման համար, քննարկումների միջոցով վեր հանել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրներում առկա գենդերային հիմնախնդիրները, վերլուծել երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին կանանց հավասար մասնակցությանը խոչընդոտող գերակա խնդիրները` փորձելով հնարավոր լուծումներ առաջարկել հաշվի առնելով տեղական և միջազգային փորձը:
Ծրագրի շրջանակներում նաև կայացավ «Գենդերային հավասարությունը Հայաստանում և Եվրոպայում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանում և Եվրոպական միության տարբեր երկրներում գործող հասարակական կազմակերպութունների ներկայացուցիչներ, երիտասարդ փորձագետներ, գիտական աշխատողներ, ակտիվիստներ, ֆեմինիստներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը մասնակիցների հետ կիսվել է 2016-2020թթ. ԵՄ գենդերային գործողությունների ռազմավարությամբ, որն իրականացվում է ԵՄ հաստատությունների ու ԵՄ անդամ պետությունների կողմից և փոխկապակցված է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 կանանց, խաղաղության ու անվտանգության մասին բանաձևին: Եվրոպական միությունը խրախուսում է ՀՀ կառավարության կողմից Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը, որը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագիր է:
Կոնֆերանսին մասնակից բանախոսներ Օքսֆամ Հայաստանից, ՕքսԵՋեն հիմնադրամից, ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնից, Հանրային տեղեկատվության ու գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունից, Կանանց ռեսուրսային կենտրոնից, Հասարակություն առանց բռնության հասարակական կազմակերպությունից և Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեից:
Apy
July 7th, 2016 View Profile