Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման գնանշման հարցման հրավեր

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի կարիքների համար հայտարարվում է հետևյալ ծառայությունների և ապրանքների գնանշման հարցում՝

1. Տպագրական, հրատարակչական և դիզայներական ծառայություններ – գնանշման հարցում
2. Հյուրանոցային ծառայություններ – գնանշման հարցում
3. Տրանսպորտային ծառայություններ – գնանշման հարցում
4. Գրենական պարագաների ձեռքբերում – գնանշման հարցում

Առաջարկվող Ապրանքները և ծառայությոևնները պետք է ուսումնասիրվեն՝ ելնելով գնանշման ամբողջականությունից և համապատասխանությունից նկարագրված պահանջներին։ Կընտրվի այն գնանշումը, որը համապատասխանում է բոլոր պահանջներին և առաջարկում է ամենացածր գինը, ինչպես նաև բավարարում է գնահատման նշված այլ չափանիշներ։ Ցանկացած առաջարկ, որը չի բավարարում պահանջները, կմերժվի։

Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել կից ձևաթղթերը և վերջիններիս էլեկտրոնային տարբերակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն ուղարկել հետևյալ հասցեով` ք. Երևան, Կողբացի 39, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը:

Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել յուրաքանյչուր աշխատանքային օր ժամը 15։00-ից 19։00-ը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Ծրագրերի համակարգող Աննա Թովմասյանին` +37410 539204 հեռախոսահամարով:

Վերը նշված ապրանքների/ծառայությունների գնումն իրականացվում է «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում: