1. Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունը «Միջազգային CARE Կովկասում» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց» ծրագիրը, որի նպատակն է արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած անձանք առավել հրատապ կարիքներին՝ տրամադրելով սնունդ և հիգիենայի պարագաներ։ Ծրագիրն իրականացվում է CARE հումանիտար արձագանքման հիﬓադրաﬕ աջակցությամբ։
2. Ծրագրի ժամկետներ
Ծրագիրը իրականացվում է 08/01/2021թ-ից 28/02/2021թ․ ժամանակահատվածում։
3. Ծառայության նկարագրություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իրականացնում է սննդի ձեռքբերման և առաքման իրականացման համար գնանշման հարցում Համաձայն հավելված 1-ի։
4. Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը համաձայն հավելված 1-ի: Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Պայմանագիր կկնքվի ամենացածր գին և լավագույն որակ համադրությունն առաջարկած մատակարարի հետ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 01/02/2021:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:
Հետադարձ կապ՝
Հայկ Խաչատրյան
Հեռ. +374 91 205620
Apy
January 26th, 2021 View Profile