Պաշտոնը` Գորիս քաղաքում գրասենյակի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը` Հունիս 2021
Պայմանագրի տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Սյունիքի մարզ, քաղաք Գորիս
Անմիջական ղեկավար՝ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի նախագահ
Աշխատանքի նկարագրություն
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է գրասենյակի աշխատանքները համակարգողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ համակարգելու կազմակերպության ծրագրերը Սյունիքի մարզում։ Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում ծրագրի համակարգման նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով:
Աշխատանքային պարտականություններն են․
- Կազմակերպել և համակարգել նորաստեղծ գրասենյակի ամենօրյա աշխատանքի ժամանակին և անխափան իրականացումը։
- Կազմակերպել հանդիպումները ծրագրի շահակիր կողմերի և գործընկերներ հետ։
- Կապ պահել և համակարգել իրականացվելիք գործողությունները Սյունիքի մարզի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի և քաղաքացիական հասարակության համագործակից կառույցների հետ։
- Սերտորեն համագործակցել ծրագրի անձնակազմի հետ և կազմակերպել ու վերահսկել Սյունիքի մարզում զբաղվածության դպրոցների իրականացումը։
- Պահպանել սերտ կապ ՀԱԵ երևանյան գրասենյակի հետ։
- Մշակել և ծրագրի ղեկավարին ուղարկվել զեկույցներ և հաշվետվություններ՝ անգլերեն լեզվով։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են․
- Ծրագրերի համակարգման գործնական հմտությունների առկայություն և առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ:
- Գերազանց հաղորդակցության և միջանձնային հարաբերություններ կառուցելու հմտություն արդյունավետ աշխատանքի համար:
- Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն: Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
- Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ որոշումների կայացման հմտություն։ Ժամանակի պլանավորման և վերջաժամկետների պահպանման ունակություն։ Տեղահանաության և կարողությունների զարգացման ծրագրերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։
- Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության փորձ (ցանկալի է)։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթության առկայություն։
- Ծրագրերի համակարգման ոլորտում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Համակարգչային հմտություններ։
Աշխատանքային պայմաններ`
- Աշխատանք գրասենյակի տարածքից (քաղաք Գորիս)
- Այցեր Սյունիքի մարզի համայնքապետարաններ և քաղաք Երևան (տրանսպորտը կապահովվի ՀԱԵ ՀԿ-ի կողմից):
- Շաբաթական 20 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ուղարկեն ինքնակենսագրական (CV) և շարժառիթային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սյունիքի մարզում գրասենյակի համակարգող:
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 8-ը ներառյալ:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։
Apy
April 26th, 2021 View Profile