Պաշտոնը` Երևանում ծրագրի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է ծրագրի համակարգողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ համակարգելու տեղահանված ընտանիքներին մարդասիրական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունները Երևան քաղաքում։
Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության առկայություն և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում ծրագրի համակարգման աշխատանքի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։
Աշխատանքային պարտականություններն են՝
- Կազմակերպել և համակարգել ամենօրյա աշխատանքի ժամանակին և անխափան իրականացումը։
- Կազմակերպել հանդիպումները ծրագրի շահակիր կողմերի և գործընկերներ հետ։
- Կապ պահել և համակարգել համատեղ իրականացվելիք գործողությունները Երևանի քաղաքապետարանի և Վարչական Շրջանների գրասենյակների հետ։
- Սերտորեն համագործակցել ծրագրի անձնակազմի հետ և կազմակերպել ու վերահսկել Երևան քաղաքում մարդասիրական աջացության փաթեթների տրամադրման գործընթացը՝ ներառյալ փաթեթների կազմում, տրանսպորտային կազմակերպության աշխատանքի համակարգում փաթեթների տրամադրման համար և այլն։
- Կազմակերպել Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում աջակցություն ստացող ընտանիքների կարիքների գնահատման գործընթացը սացիալական աշխատողների միջոցով։
- Մշակել և ծրագրի ղեկավարին ուղարկվել զեկույցներ և հաշվետվություններ՝ անգլերեն լեզվով։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Ծրագրերի համակարգման գործնական հմտությունների առկայություն և առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ:
- Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ արդյունավետ աշխատանքի համար:
- Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
- Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման հմտություն։
- Ժամանակի պլանավորման և վերջաժամկետների պահպանման ունակություն։
- Տեղեհանաության և մարդասիրական ուղղվածության ծրագրերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։
- Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության փորձ (ցանկալի է)։
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթության առկայություն։
- Ծրագրերի համակարգման ոլորտում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Համակարգչային հմտություններ։
Աշխատանքային պայմաններ`
- Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան):
- Շաբաթական 30 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
- Աշխատավարձը` 400,000-460,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից։
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Երևանում ծրագրի համակարգող: Խնդրում ենք ուղեկցող նամակում նշել ակնկալվող աշխատավարձը։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը ներառյալ։:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։
Apy
November 16th, 2020 View Profile