ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Երևան քաղաքում զբաղվածության դպրոցի դասընթացավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ Հունիս 2021
Պայմանագրի տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` քաղաք Երևան
Անմիջական ղեկավար՝ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է զբաղվածության ոլորտի դասընթացավարի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ վարելու Երևան քաղաքում իրականացվելիք զբաղվածության դպրոցի դասերը։ Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթության ոլորտում որակավորում և դասընթացներ վարելու փորձ, ինչպես նաև տիրապետի զբաղվածության ոլորտի փորձագիտական գիտելիքների։ Թեկնածուն պետք է օժտված լինի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով, տիրապետի խոցելիության հետ աշխատելու գործիքակազմին և ունենա նյութը մատչելի կերպով մատուցելու հմտություն:

Աշխատանքային պարտականություններն են՝

6-ամսյա ծառայությանների մատուցման պայմանագրի ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ պարտականությունները՝

    <strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
    • Կազմակերպել անհատական և խմբակային դասընթացներ մասնակինցերի հետ՝ աջակցելու նրանց կարողությունների զարգացմանը։
    • Ապահովել սահմանված նպատակների իրագործումը։
    • Մասնակիցների տվյալների բազայի կազմում և վարում։
    • ՀԱԵ-ին ներկայացնել միջանկյալ և վերջնական հաշվետվություններ։

<strong>Պահանջվող որակավորումներ`</strong>
  • Բարձրագույն կրթություն հոգեբանության, զբաղվածության ոլորտի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի և հարակից ոլորտներում:
  • Դասընթացներ անցկացնելու և անհատական աջակցություն ցուցաբերելու փորձ։
  • Անձնական և հուզական զարգացմանը աջակցելու փորձ։
  • Գործազուրկների սոցիալական ներառման նախագծերում աշխատելու փորձ։
  • Գենդերային կամ երիտասարդական հարցերի ոլորտում աշխատանքի փորձ։
  • Վերլուծական և հաշվետվություններ կազմելու ունակություններ։
  • Ներկայացման և հաղորդակցման հմտություններ։
  • Կազմակերպչական և պլանավորման հմտություններ։
  • Ճկուն, մոտիվացված և նպատակասլաց անհատականություն։
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (քաղաք Երևան)։
  • Շաբաթական 20 ժամ ներգրավածություն աշխատանքներում:

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) և շարժառիթային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Երևանում Զբաղվածության ոլորտի դասընթացավար: :

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 8-ը ներառյալ:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։