Դպրոցի նպատակն է խթանել Երևանում ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված անձանց զբաղվածության ներուժի զարգացումը, ինչպես նաև հմտությունների զարգացման միջոցով նպաստել COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը։
Մասնակցելով 3 ամիս տևողությամբ դպրոցին՝ հնարավորություն կստանաք․
- Մասնակցել կարողությունների զարգացման դասընթացներին։
- Ծանոթանալ Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին և գործատուների հիմնական պահանջներին։
- Ստանալ անհատական խորհրդատվություն փորձառու մասնագետներից։
- Անցնել երկամսյա վճարովի պրակտիկա։
- Գտնել կայուն աշխատանք խորհրդատուի աջակցությամբ։
- Ստանալ նոր մասնագիտություն ձեռք բերելու կրթաթոշակ։
Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝
- հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններ, մասնագիտական նպատակների սահմանում, սթրեսակայունություն,
- ճկունություն և որոշումների կայացում, բանակցային հմտություններ, հաղորդակցական հմտությունների զարգացում, կապերի հաստատման հմտություններ, անձնական բրենդինգ,
- ինքնակենսագրականի կազմում, աշխատանքային հարցազրույց, ձեռնարկատիրական ոլորտի օրենսդրություն, հարկային և կենսաթոշակային համակարգ, շուկայի վերլուծություն,
- կազմակերպչական և կառավարչական հմտություններ, նորարարական գաղափարների հղացում,
- պետական և ոչ պետական աջակցության ծրագրեր։
Ծրագրին կարող եք դիմել, եթե․
- 18-ից 63 տարեկան եք,
- փնտրում եք աշխատանք,
- կարող եք 3 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ մասնակցել դասընթացներին,
- հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:
Վերջնաժամկետ՝ hուլիսի 10, 2021
Վայր՝ Երևան
Ծրագրի տևողություն ՝ հուլիս 2021 – հոկտեբեր 2021
Հաճախականություն՝ 3 ամիս, շաբաթական 2 դաս
Դասի տևողությունը՝ 3 ժամ
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։
Դիմել
Apy
June 5th, 2021 View Profile