Արմավիրի, Կոտայքի և Արարատի մազերում և Երևան քաղաքում զբաղվածության լաբորատորիաների դասընթացավարների (յուրաքանչյուր մարզում մեկական դասընթացավար) աշխատանքի հայտարարություն
Պաշտոն` Արմավիրի, Կոտայքի, Արարատի մազերում և Երևան քաղաքում զբաղվածության դպրոցի դասընթացավարներ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 10 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ Սեպտեմբեր 1 (դասընթացավարների վերապատրաստման 4-օրյա դասընթացը նախատեսված է օգոստոս ամսին)
Պայմանագրի տևողությունը՝ 2,5 ամիս
Վայրը` Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզեր և Երևան
Աշխատանքի նկարագրություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն փնտրում է զբաղվածության ոլորտում չորս դասընթացավարների (յուրաքանչյուր մարզում մեկական դասընթացավար), ովքեր կմիանան ՀԱԵ թիմին՝ վարելու նշված համայնքներում իրականացվելիք զբաղվածության լաբարատորիաները: Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթության ոլորտում որակավորում և դասընթացներ վարելու փորձ, ինչպես նաև տիրապետի ձեռնարկատիրության ոլորտի փորձագիտական գիտելիքների։ Թեկնածուն պետք է օժտված լինի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով, տիրապետի խոցելիության հետ աշխատելու գործիքակազմին և ունենա նյութը մատչելի կերպով մատուցելու հմտություն:
Զբաղվածության չորս լաբորատորիաները անց կկացվեն Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում: Յուրաքանչյուր լաբարատորիայում նախատեսվում է ունենալ շուրջ 25 մասնակից:
Դասընթացավարները նախապես պետք է անցնեն վերապատրաստման 4-օրյա դասընթաց, որին մասնակցությունը պարտադիր է:
Աշխատանքային պարտականություններն են՝
2,5 ամսյա ծառայությանների մատուցման պայմանագրի ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ պարտականությունները՝
●ՀԱԵ-ի անձնակազմի հետ միասին մշակել և պլանավորել դասընթացների իրականացման գործողությունների պլանը:
●Կազմակերպել տեղեկատվական արշավներ շահակիր կողմերի և թիրախային համայնքներում բնակվող պոտենցիալ մասնակիցների համար։
●Իրականացնել խմբային և անհատական դասընթացներ՝ օգտագործելով տրամադրված մեթոդաբանությունը։
●Կազմել և պարբերաբար թարմացնել ծրագրի մասնակիցների տվյալների բազան և կատարել թարմացումներ նրանց առաջընթացի վերաբերյալ։
●Համագործակցել կազմակերպությունների, ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մենթորինգի և հետագայում բիզնեսների հիմնման գործընթացը սահուն կազմակերպելու համար:
●Աջակցել ծրագրի մեթոդական գործիքների և նյութերի մշակմանը և ծրագրի թիմի հետ կիսվել իրենց փորձով:
●Ըստ անհրաժեշտության աջակցել միջոցառումների և ֆորումների կազմակերպմական աշխատանքներին:
●Ըստ անհրաժեշտության հանդես գալ որպես խոսնակ ծրագրերի ընթացքում:
●Ըստ անհրաժեշտության համագործակցել ծրագրի համակարգման թիմի հետ և աջակցել այլ գործողություններում:
●ՀԱԵ-ին ներկայացնել միջանկյալ և վերջնական հաշվետվություններ։
Պահանջվող որակավորումներ`
●Բարձրագույն կրթություն հոգեբանության, զբաղվածության կամ հարակից ոլորտներում:
●Դասընթացներ անցկացնելու փորձ:
●Գործազուրկների սոցիալական ներառման նախագծերում աշխատելու փորձ:
●Գենդերային կամ երիտասարդական հարցերի ոլորտում աշխատանքի փորձ:
●Ներկայացման և հաղորդակցման հմտություններ:
●Կազմակերպչական և պլանավորման հմտություններ:
●Ճկուն, մոտիվացված և նպատակասլաց անհատականություն:
●Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենը կդիտարկվի որպես առավելություն:
Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասրադություն» ՀԿ-ի կողմից գերմանական «Dialogue for Understanding» ՀԿ-ի հետ համատեղ։
Ինչպես դիմել.
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը` վերջում անպայմանորեն կցելով CV-ն:Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 22-ը ներառյալ:
Apy
July 8th, 2022 View Profile