Մասնակիցների կանչ – Դիմի՛ր ԻՄPower-ին և ցույց տու՛ր քո ողջ ներուժը

ԻՄPOWER
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

Դու երևանաբնակ 18-ից 25 տարեկան երիտասա՞րդ ես:
Ունե՞ս համայնքդ բարելավելուն ուղղված գաղափարներ:
Ցանկանու՞մ ես սկսել քո սեփական տեղական նախագիծը կամ նախաձեռնությունը:

Դիմի՛ր ԻՄPower-ին և ցույց տու՛ր քո ողջ ներուժը:

Այս նախագիծը ձեզ կտրամադրի գործիքներ, որոնք կհզորացնեն և կոգեշնչեն ձեզ: Մասնակիցները կանցնեն 4-օրյա անհատական թրեյնինգ , որից հետո կանցկացվի քոուչինգ և ծրագրի իրականացում: Մենք խմբային հանդիպումներ կունենանք շաբաթ և կիրակի օրերին՝ 2 անգամ, կսովորենք միասին և կսովորեցնենք մեկս մյուսին: Թրեյնինգը հիմնված է փորձառական ուսուցման վրա, ինչը նշանակում է, որ մենք աշխատելու ենք և՛ տեսական մեթոդներով, և՛ միաժամանակ կիրառելու ենք տեսականը գործնականում:

Դասընթացի թեմաներն են.
    • Ինքնաառաջնորդություն և հզորացում
    • Արժեքներ և արժեքների վրա հիմնված առաջնորդություն
    • Կոնֆլիկտի կառավարում և փոփոխություն
    • Ծրագրի կառավարում և սոցիալական ձեռներեցություն
Դասընթացի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտածելու, ստեղծելու այն փոփոխությունը, որը կցանկանայիք տեսնել ձեր միջավայրում:

Մի մտածեք աշխարհը փոխելու մասին. նախ և առաջ մենք կսկսենք փոխել ինքներս մեզ և ցանել փոփոխությունների փոքր սերմեր՝ ուժ և հզորացում ստանալու համար:

Դասընթացից հետո մեր դասընթացավարները կաջակցեն ձեզ ձեր գաղափարները կյանքի կոչելու հարցում:

Պարտադիր չէ տնկել մի հսկայական անտառ. փոփոխության ձեր գաղափարը կարող է սկսվել մեկ ծառից:

Այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կմասնակցեն դասընթացների բոլոր 4 օրերին և կիրականացնեն իրենց նախագծերը, կստանան մասնակցության վկայականներ և հնարավորություն կունենան դառնալու դասընթացավարներ և մենթորներ մասնակիցների հաջորդ խմբի համար:

Մանրամասն տեղեկատվություն.

Դասընթացի լեզուն՝ անգլերեն
Վերջնաժամկետը՝ 10.03.2022
Վայրը՝ Երևան

Դասընթացի ժամանակահատվածը՝ մարտի 19-20 և մարտի 26-27, 2022 թ.

Մասնակցությունն անվճար է:
Գիշերակաց չի պահանջվում:

ԴԻՄԻ՛Ր

 

Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Fryshuset»-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից: