Ծրագրից հետո կա կյանք․ “Digital Media and Technologies for Civic Engagement of Young People in Regions of Armenia”-ի մասնակից Միլենան կիսվում է իր տպավորություններով

Ողջու՜յն։

Ես Միլենա Վանեսյանն եմ, 18 տարեկան եմ: Armenian Progressive Youth-ի անդամներից եմ: Շատ ակտիվ երիտասարդ եմ իմ երկրում: Դեռ շատ վաղուց սկսել եմ զբաղվել կամավորական աշխատանքներով, այժմ կարող եմ ասել, որ որոշ չափով ինձ համարում եմ երիտասարդական աշխատող: Կամավորական աշխատանքներ անելը ինձ շատ օգնեց կողմնորոշվել մասնագիտությանս հարցում, ձեռք բերել հավատարիմ ընկերներ ու ունենալ մեծ փորձ հետագայում աշխատանքի անցնելու համար: Մասնակցում եմ տարբեր տեղական և միջազգային ծրագրերի, որոնցից յուրաքանչյուրը շատ մեծ ազդեցություն է ունենում իմ զարգացման վրա:

Կամավորություններից բացի 15 տարեկանից աշխատել եմ տարբեր կազմակերպություններում և տարբեր ոլորտներում: Փորձել եմ ինձ գտնել իմ սիրելի աշխատանքում: Սիրում եմ կազմակերպել տարբեր դասընթացներ Հայաստանի մարզերում, սիրում եմ ճանապարհորդել ու բացահայտել աշխարհը:

Ինչպես արդեն նշեցի մասնակցում եմ տարբեր տեղական ծրագրերի: 2022 թվականի մարտ ամսին մասնակցել եմ «Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստացանք ահռելի գիտելիքներ վային ակտիվիզմի, ակտիվ քաղաքացիության սոցիալական մեդիա արշավներ իրականացնելու, մեդիագրագիտության և փաստերի ստուգման վերաբերյալ: Տարբեր թիմային աշխատանքների միջոցով սկսեցինք տարբերել համացանցում գտնվող կեղծ և իրական տեղեկատվությունը: Դասընթացը շատ լեցուն էր տարբեր տեղեկություններով: Ունեցանք սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ դասընթաց, որի ընթացքում մի քանի մարքեթինգային քայլերի հետ ծանոթացանք, և ինքներս թիմերով փորձեցինք դրանք կիրառել: Մեդիագրագիտության դասընթացների ժամանակ մենք մի քանի կայքեր բացահայտեցինք,որոնց միջոցով կարող ենք տարբերել համացանցում գտնվող կեղծ և իրական էջերը: Մի քանի քայլեր սովորեցինք ,որոնց միջոցով կարող ենք տարբերել տեղադրված փոստերի իրական և կեղծ լինելը: Դասընթացի 7 օրերը շատ հագեցած անցան մեզնից յուրաքանչյուրի համար:

Վստահաբար կարող եմ ասել, որ մասնակցիներից յուրաքանչյուրը իրենց մարզ է վերադարձել շատ կարևոր գիտելիքներով ու մոտիվացիայով: Ծրագրից անմիջապես հետո մենք կազմեցինք թիմեր ամեն մարզերում ու սկսեցինք իրականացնել տարբեր դասընթացներ: Մենք Երևանում կազմեցինք 4 հոգուց բաղկացած թիմ և մայիս ամսին իրականցրեցինք մեր առաջին դասընթացը: Մեր դասընթացը կոչվում էր Competitive Youth for the Future: Դասընթացի թեմաներն էին՝ քննադատական մտածողություն, երիտասարդների ներգրավվածությունը համայնքային խնդիրների մեջ, մոտիվացիա և ինչպես ճիշտ CV պատրաստե: Դասընթացը երկօրյա էր և մասնակիցները երկու օրերին էլ մեծ ոգևորությամբ մասնակցություն ցուցաբերեցին: Շատ հագեցած դասընթաց ունենալուց հետո մենք ավելի մոտիվացվեցինք այս դասընթացների շարքը դարձնել շարունակական: Հուլիս ամսին իրականացրեցինք մեր երկրորդ դասընթացը: Այս անգամ մեր դասընթացը բուլլինգի/Bullying վերաբերյալ էր: Առաջին դասընթացը բուլլինգի վերաբերյալ իրականացրեցինք Երևանում,իսկ երկրորդը` Սևան քաղաքում: Այժմ պլանավորում ենք իրականացնել մեր մյուս դասընթացները Հայաստանի մյուս մարզերում:

«Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը իրկանացվել է Եվրոպայի խորհրդի (Council of Europe) Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ։