Մարդու իրավունքների դասընթացի հրավեր

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է Երևանի և հարակից մարզերի (Կոտայք, Արմավիր, Արարատ, Արագածոտն) 18-30 տարեկան մարդու իրավունքներով և շահերի պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդներին մասնակցելու Մարդու իրավունքների կրթության 5-օրյա դասընթացի, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Երևանում։

Դասընթացի նպատակն է
  • երիտասարդության շրջանում և երիտասարդների միջոցով խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառականության, սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների և հավասար մասնակցության գաղափարը,
  • մենթորության միջոցով հնարավորություն տալ երիտասարդներին դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներն ու աշխատանքային գործիքները ներդնել սեփական համայնքներում,
  • երիտասարդության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնել “Մարդու Իրավունքների կրթության “Կողմնացույց” երիտասարդական ձեռնարկի” միջոցով:

Դասընթացի անցկացման ձևաչափը ամբողջովին հիմնված կլինի ոչ-ֆորմալ կրթական մեթոդաբանության վրա։ Այն իր մեջ կներառի անհատական և թիմային վարժուություններ և աշխատանք, ինտերակտիվ խաղեր, քննարկումներ և նոր գաղափարների գեներացում։

Դասընթացին կարող են մասնակցել
  • 18-ից 30 տարեկան երիտասարդները Երևանից և հարակից (Կոտայք, Արմավիր, Արարատ, Արագածոտն) մարզերից,
  • իրենց համայնքներում արդեն իսկ ակտիվ երիտասարդները, երիտասարդական աշխատողները կամ հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների և ասոցիացիաների երիտասարդ անդամները։

Դասընթացը կտևի 12:00-18:00-ն։ Դասընթացի ընթացքում կտրամադրվի սուրճի ընդմիջում և լանչ։ Մարզային մասնակիցների ճանապարհածախսը կհոգա կազմակերպությունը։ COVID-19-ի բոլոր կանոնները պահպանելով բոլոր մասնակիցները կջերմաչափվեն դասընթացի սրահ մուտք գործելուց առաջ և ընթացքում։ Կտրամադրվեն ալկոգել և դիմակներ, բայց մասնակիցները պետք է արդեն իսկ դիմակներով մոտենան։

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է՝ ժամը՝ 13:00-ը։

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի մանրամասների մասին և կտրամադրվի օրակարգ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի կողմից և դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի երիտասարդական գրասենյակից։

ԴԻՄԵԼ