Պաշտոնը` Պահեստապետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի ժամերը՝ 10:00-19:00 (1 ժամ ընդմիջում)
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Երևան
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
ՀՀայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է պահեստապետի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ օգնելու իրականացնել մարդասիրական աջակցության փաթեթների տրամադրման ծրագիրը:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Կառավարել ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողնման աշխատանքները։
- Excel և այլ ծրագրեի միջոցով վարել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյանները և կազմել հաշվետվություններ։
- Կազմակերպել պահեստում բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացումը։
- Կազմակերպել և իրականացնել գույքագրում և ապահովել պահեստի աշխատանքերի արդյունավետության բարձր մակարդակ։
- Համագործակցել մատակարարների և առաքիչների հետ առաքումների հետ կապված խնդիրներով։
- Հետևել պահեստի մաքրությանը և ապրանքների պահպանման պայմաններին։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- MS Word և Excel ծրագրերի գերազանց իմացություն։
- Ռուսերենի/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Շփման և բանակցություններ վարելու հմտություններ։
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ։
- Սթրեսային պայմաններում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և նվիրվածություն աշխատանքին։
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթության առկայություն՝ նախընտրելի է բնագիտական թեքումով։
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Համակարգչային հմտություններ։
- Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը ցանկալի է:
- Պահեստի կառավարման, գնումների և/կամ մատակարարման ոլորտում աշխատանքային փորձ։
Աշխատանքային պայմաններ`
- Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան) և պահեստից,
- Շաբաթական 40 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
- Աշխատավարձը` 350,000-400,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից։
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Պահեստապետ: Խնդրում ենք ուղեկցող նամակում նշել ակնկալվող աշխատավարձը։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը ներառյալ։:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։
Apy
November 16th, 2020 View Profile