Պաշտոնը` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատաժամանակ՝ ամսեկան 10-15 օր (ամսեկան 80-ից 120 ժամ)
Աշխատանքի սկիզբը` Հունվարի 20, 2021
Պայմանագրի տևողությունը՝ 2 ամիս
Վայրը` Երևան և Կոտայքի մարզ
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված անձանց հետ, Կոտայքի մարզում կազմակերպելու տեղահանված անձանց կարիքների գնահատում, տնայցեր, անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և այլն։
Աշխատանքային պարտականություններն են՝
- Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված անձանց հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
- Համագործակցել և մշտական կապ պահել կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված անձանց և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
- Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված անձանց հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլաններ կազմել։
- Կազմակերպել տեղահանված անձանց համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և վարել հանդիպումներ։
- Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը։
- Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
- Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
- Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
- Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
- Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
- Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
- Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման կարողություն:
- Տեղեհանության և մարդասիրական ուղղվածության ծրագրերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։։
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
- Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ։
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Համակարգչային հմտություններ (ցանկալի է) ։
- Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
Աշխատանքային պայմաններ`
- Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
- (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան), տնայցեր Երևան քաղաքում և Կոտայքի մարզում (տրանսպորտը կազմակերպում է ՀԱԵ-ՀԿ-ն)։
- 1 ամսում 10-15 աշխատանքային օր, (ամսեկան 80-ից 120 ժամ)
- Աշխատավարձը` 1 օրը – 10.000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)։
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող:
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. Հունվարի 15-ը ներառյալ:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։
Apy
November 16th, 2020 View Profile