ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատաժամանակ՝ ամսեկան 10-15 օր (ամսեկան 80-ից 120 ժամ)
Աշխատանքի սկիզբը` Հունվարի 20, 2021
Պայմանագրի տևողությունը՝ 2 ամիս
Վայրը` Երևան և Կոտայքի մարզ
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված անձանց հետ, Կոտայքի մարզում կազմակերպելու տեղահանված անձանց կարիքների գնահատում, տնայցեր, անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և այլն։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված անձանց հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
  • Համագործակցել և մշտական կապ պահել կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված անձանց և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
  • Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված անձանց հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլաններ կազմել։
  • Կազմակերպել տեղահանված անձանց համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և վարել հանդիպումներ։
  • Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը։
  • Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:

<strong>Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝</strong>
  • Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
  • Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
  • Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
  • Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման կարողություն:
  • Տեղեհանության և մարդասիրական ուղղվածության ծրագրերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։։

<strong>Պահանջվող որակավորումներ`</strong>
  • Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
  • Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ (ցանկալի է) ։
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):

<strong>Աշխատանքային պայմաններ`</strong>
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
  • (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան), տնայցեր Երևան քաղաքում և Կոտայքի մարզում (տրանսպորտը կազմակերպում է ՀԱԵ-ՀԿ-ն)։
  • 1 ամսում 10-15 աշխատանքային օր, (ամսեկան 80-ից 120 ժամ)
  • Աշխատավարձը` 1 օրը – 10.000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)։

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող:

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. Հունվարի 15-ը ներառյալ:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։