Պաշտոնը` Սոցիալական աշխատող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 25 ժամ
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 15, 2020
Պայմանագրի տևողությունը՝ 11 ամիս
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպելու տեղահանված կանանց, երեխաների և կազմակերպության այլ շահառուների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և դասընթացներ։
Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության առկայություն սոցիալական աշխատողի որակավորմամբ և սոցիալական աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։
Աշխատանքային պարտականություններն են՝
- Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված կանանց և երեխաների հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
- Համագործակցել և մշտական կապ կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված կանանց, երեխաների և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
- Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլանների կազմել։
- Կազմակերպել տեղահանված կանանց և երեխաների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ, վարել հանդիպումներ և դասընթացներ։
- Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը,
- Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը։
- Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
- Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
- Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
- Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
- Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
- Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
- Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
- Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Համակարգչային հմտություններ (ցանկալի է),
- Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):
Աշխատանքային պայմաններ`
- Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ Առաջադեմ Երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան)
- Շաբաթական 25 ժամ ներգրավածություն աշխատանքներում
- Տնայցերի իրականացում անհրաժեշտության դեպքում
- Աշխատավարձը` 240000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23։00-ն:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին հասարակական, քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում, ակտիվացնել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ:
Apy
November 1st, 2020 View Profile