Փոխըմբռնման hուշագիր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՄՍԾ-ի միջև

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրով հիմք է դրվում երկարաժամկետ համագործակցության, որի շրջանակներում կողմերը նպատակ ունեն համագործակցել հետևյալ հիմնական ուղղություններով՝

● Համատեղ զարգացնել տնտեսապես և սոցիալապես խոցելի իրավիճակում հայտնված անձանց տնտեսական ինտեգրմանն ուղղված ուսումնամեթոդական բազան։
● Մշակել և տարածել տնտեսապես և սոցիալապես խոցելի անձանց տնտեսական ինտեգրմանը նպաստող մոդուլյար գործիքակազմ:
● Առցանց և առերես քննարկումների միջոցով գործիքակազմը ներկայացնել ՄՍԾ աշխատակիցներին և փոխանցել դրա կիրառման լավագույն փորձը (մասնավորապես ՄՍԾ տարածքային կենտրոններում):
● Ներգրավել ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության աշխատակիցներին ձեռնարկի ֆորմատի և թեմատիկ առաջնահերթությունների վերհանման և ձևակերպման գործընթացում:
● Փորձարկել գործիքակազմը ՄՍԾ աշխատակիցների կողմից շահառուների հետ աշխատանքում։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցների համար իրականացնել կարողությունների զարգացման և գործիքակազմի կիրառության դասընթաց։
● Միասնական սոցիալական ծառայության 49 աշխատակիցների կողմից գործիքակազմի կիրառում զբաղվածության ոլորտում պետական ծրագրերի շահառուների հետ աշխատանքի գործընթացում։

Լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով բարելավել խոցելի խմբերին ուղղված պետական և քաղաքացիական հասարակության զբաղվածությանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը, ինչն էլ կնպաստի խոցելի խմբերի տնտեսական ակտիվության բարձրացմանը, գործազրկության նվազմանը և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Հուշագիրը կնքվել է «Զբաղվածությանը նպաստող պետական և քաղհասարակության ոլորտի ծրագրերի արդյունավետության բարձրացում» շահերի պաշտպանության ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող Քովիդ-19 Համերաշխության ծրագրի ենթադրամաշնորհային միջոցներով: