Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևոր է ուսանողության ակտիվ մասնակցությունը: Ակտիվ ուսանողը որակյալ կրթության թիվ մեկ պահանջատերն է և նրա մասնակցությունը անհրաժեշտ է իր կրթությանը վերաբերող ցանկացած բարեփոխումների քննարկմանն ու իրականացմանը: Հենց այս գաղափարախոսությամբ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը իրականացրեց «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագիրը։
Ծրագիրը նվիրված էր կրթական բարեփոխումներում ուսանողների մասնակցության բարձրացմանը, կրթության որակի նկատմամբ նրանց պահանջի ձևավորմանը և ակտիվ ուսանողների նախաձեռնությունների աջակցմանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն իրենք հանդես եկան իրենց նախաձեռնություններով և ձեռնամուխ եղան վերջիններիս իրականացմանը։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից ստացած դրամաշնորհների միջոցով մասնակիցները կարողացան իրականացնել իրենց նախաձեռնությունները և իրենց ներդրումը ունենալ ՀՀ-ում ակտիվ ուսանողության ձևավորման գործում։
Ստորև կարող եք գտնել Նախաձեռնություններից երեքը։
Տեղ Ուսանողին
«Տեղ Ուսանողին» նախաձեռնությունը նպատակ էր հետապնդում հանրության շրջանում բարձրաձայնել բուհերում գրադարանների և առհասարակ ուսանողության համար նախատեսված հանրային վայրերի հետ կապված բոլոր խնդիրները։ Հենց այս իսկ նպատակով ծրագրի սկզբում մասնակիցները պատրաստեցին սոցիալական հոլովակ, որը ներկայացնում է երազանքի այն գրադարանը, որը ողջամտորեն կգոհացնի ուսանողությանը։ Հետևելով հղմանը կարող եք դիտել սոցիալական հոլովակը՝ https://bit.ly/2Icusn6։
Այնուհետև ուսանողները մեկ ամիս տևողությամբ մասշտաբային արշավ իրականացրին։ Արշավը մեկնարկվեց բացօթյա նկարչությամբ և դրան հաջորդող բացօթյա ցուցահանդեսով, որը տեղի ունեցավ Միսակ Մանուշյանի անվան պուրակում։ Ուսանողները նաև սթիքերներ և օրիգամիի տեսքով թռուցիկներ պատրաստեցին հանրության շրջանում տարածելու համար։ Արշավի վերջում մասնակիցները «Մտքերի գրադարան․ իրազեկ ուսանողը՝ պետության հաջողության գրավական» խորագրով հանրային քննարկում կազմակերպեցին։ Քննարկումը իրականացվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների, ուսանողության և կրթության փորձագետների հետ համատեղ։
Այսպիսով, ծրագրի արդյունքում՝ վերոնշյալ արշավների իրականացմամբ, կարողացանք ունենալ ուսանողության, երիտասարդների այնպիսի լսարան, որի մոտ ձևավորվեց իր կրթական իրավունքներին պահանջատեր լինելու գաղափարը և ցանկությունը լինելու փոփոխությունների ալիքներից մեկը։
UniConf
«UniConf» ծրագրի նպատակն է վեր հանել բարձրագույն կրթության համակարգում առկա խնդիրները հենց կրթության շահառուների միջոցով, նախադեպը չունեցող ձևաչափով: Ծրագրի մեկ այլ առանցքային նպատակ է ստեղծել հարթակ, որը հետագայում կմիավորի կրթության ոլորտով հետաքրքրված մարդկանց և որի շրջանակներում կիրականացվեն կրթության ոլորտի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ, հանրային լսումներ, նոր ծրագրերի մշակում, տեղեկատվական հանդիպումներ և այլն:
Ծրագրի շրջանակում իրականացվել է մեկօրյա կոնֆերանս, որտեղ կրթության շահառուները՝ ուսանողներ, դասախոսներ, կրթության փորձագետներ հնարավորություն են ունեցել բարձրաձայնել և խոսել կրթության համակարգին առնչվող թեմաների վերաբերյալ: Կոնֆերանսի ընթացքում կազմակերպվել են ելույթներ Tedtalk-ի ձևաչափով, պանելային քննարկում, հյուրասիրություն և սիրված երաժշտական խմբերի ուղեկցությամբ երաժշտական համարներ։
Կոնֆերանսը իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում, քանի որ մեկ հարկի տակ էր առել ներկայացուցիչներ Հայաստանում գործող գրեթե բոլոր համալսարաններից: Միջոցառման մասնակիցները հիմնականում իրենց կրթական հաստատությունների ամենաակտիվ ուսանողներն էին, և վստահ ենք, որ այս քննարկման ժամանակ բարձրացված խնդիրները ոչ թե մնացել են կոնֆերանսի պատերի ներսում այլ տարածվել են նաև այլ ուսանողական շրջանակներում:
Երիտասարդների նախաձեռնողականության խթանումը կրթության միջոցով
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին ներբուհական ոչ ֆորմալ կրթական ուսուցումներ հետևյալ թեմաներով՝
քաղաքացիական հասարակություն, մասնակցայնության խնդիրները, ակտիվ հասարակական գործունեությունը բուհ-ի կառավարման գործընթացում,
տեղական ինքնակառավարումը բուհական մոդելով,
մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն,
խոսքի ազատության և տեղեկատվության ազատության իրավական կարգավորումներն ու պրակտիկան,
մարդու իրավունքներ
Դասընթացներն ուղեկցվել են գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում ուսուցումներին ներգրավված ուսանողների կողմից ստեղծվեց ուսանողական ակտիվության մեթոդական ձեռնարկ, որը տպագրվեց և տրամադրվեց բուհ-ի ուսանողներին։ Ձեռնարկում ներառված են կրթական ուսուցումների թեմաները և ուսանողի հասարակական ակտիվության ցուցաբերման ուղեցույցը, որտեղ քայլ առ քայլ՝ ըստ գործողությունների և նկարագրությունների ներկայացվել է ուսանողական ակտիվության չափորոշիչները, դրա համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքների պաշարի ձեռքբերման աղբյուրները։
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր դարձավ մարզային ուսանողների նոր շարժման ձևավորումն ու կայացումը: Նոր գիտելիքներով, փորձով և հմտություններով զինված ակտիվ երիտասարդների խումբը համատեղ որոշմամբ մոնիտորինգ է իրականացնելու մարզային մի քանի
Apy
August 27th, 2020 View Profile