700K+

կամավոր ժամեր

4.5K

կամավորներ

600+

ծրագիրներ

150K+

աշխարահաս կրթված երիտասարդներ

800+

երիտասարդների նախաձեռնություններ

300+

համագործակցություններ

hash icon

Ամփոփելով 2024-ը

Մեր Մասին

#

Հայկական Պրոգրեսիվ Երիտասարդություն ՀԿ-ն դինամիկ ոչ առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է Հայաստանում։ Այն հիմնադրվել է 2009 թվականին մի խումբ խանդավառ երիտասարդների կողմից՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում և երիտասարդներին հնարավորություն տալ զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։

Մեր ծրագրերը

#

15 տարի շարունակ մենք նվիրված ենք եղել որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության խթանմանը և տարբեր ծրագրերի միջոցով երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները: Բացահայտեք մեր չորս ռազմավարական ուղղությունները ստորև։

Նվիրաբերել

#

APY-ում մենք հավատում ենք, որ երիտասարդները ունեն աներևակայելի ուժ՝ փոխելու աշխարհը: Մեր երիտասարդների հզորացման ծրագրերով մենք երիտասարդներին տրամադրում ենք գործիքներ, հմտություններ և հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իրենց ամբողջական ներուժը բացելու համար:Բայց մենք դա չենք կարող անել միայնակ՝ մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը:

Ձեր նվիրատությունը պարզապես ծրագրի ֆինանսավորում չէ՝ դա ներդրում է թե՛ երիտասարդների ներկա, թե՛ ապագա հաջողության և առաջնորդության մեջ:

donate image
donate image

Ալտերնատիվ երիտասարդական կենտրոն

#

Այլընտրանքային երիտասարդական կենտրոնը գրավիչ և ներառական տարածք է 15-ից 35 տարեկան դեռահասների և երիտասարդների համար։ Գտնվում է Երևանում և առաջարկում է հյուրընկալ, լավ կահավորված և տեխնիկապես ապահովված տարածք երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների համար՝ հանդիպելու, սովորելու, համագործակցելու կամ պարզապես ազատ ժամանակն անցկացնելու համար՝ առանց որևէ վճարի։

Միջոցառումները պետք է կենտրոնանան երիտասարդների հմտությունների զարգացման, հնարավորությունների ընդլայնման, երիտասարդական գաղափարների կյանքի կոչման կամ բնապահպանական նախագծերի իրագործման վրա։

logo