ՀԱԵ անդամակցություն
Առաջնորդի՛ր, ոգեշնչի՛ր, փոփակերպի՛ր - դարձի՛ր ՀԱԵ անդամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և շուրջ 15 տարի է աջակցում է երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և խթանում է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։

Ովքե՞ր կարող են միանալ:
Կազմակերպության անդամ կարող են դառնալ 13-35 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են մասնակցել կազմակերպության գործունեությանը և կիսում են մեր արժեքները։
ՀԱԵ-ի արժեքներ

Մարդու իրավունքներ

Ներառականություն և բազմազանություն

Գենդերային հավասարություն

Երիտասարդների դրական զարգացում

Ազնվություն և թափանցիկություն

Սոցիալական արդարություն
Անդամակցության առավելությունները
Որպես ՀԱԵ անդամ, դուք հնարավորություն կունենաք՝
1
Միանալ Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկին:
2
Ձեռք բերել գիտելիքներ և փորձ հասարակական և երիտասարդական ոլորտում։
3
Իրականացնել նեթվորքինգ և ստեղծել նոր կապեր։
4
Մասնակցել ՀԱԵ-ի կողմից կազմակերպվող ոչ ֆորմալ կրթական դասընթացներին, երիտասարդական ծրագրերին, մշակութային և ժամանցային միջոցառումներին (ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները կներգրավվեն նաև միջազգային ծրագրերում)։
5
Ունենալ անհատական հանդիպումներ, որոնք կօգնեն կողմնորոշվել մասնագիտության, համալսարանի ընտրության, և նույնիսկ՝ էսսեներ ու մոտիվացիոն նամակներ գրելու հարցում։
6
Ներգրավվել ՀԱԵ-ի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում և բարելավել Ձեր հմտություններն այդ ոլորտում։
7
Մասնակցել ՀԱԵ-ի ծրագրերի լուսաբանմանը և աջակցել սոցիալական մեդիա արշավների իրականացմանը՝ ստեղծելով հետաքրքիր և գրավիչ կոնտենտ կազմակերպության մեդիա հարթակների համար։
8
Դառնալ մասը դրական փոփոխությունների տեղային, ազգային և միջազգային մակարդակներում։
9
Ունենալ ապահով տարածք՝ ժամանակ անցկացնելու, խաղեր խաղալու, սովորելու ու քո թիմով զբաղվելու համար։
10
Կազմակերպությունից ստանալ տեղեկանքներ՝ աշխատանքի, ուսման կամ այլ հնարավորությունների դիմելու ժամանակ (տվյալ կետը գործում է միայն կազմակերպության աշխատանքներում ակտիվ ներգրավված լինելու դեպքում)։
Անդամակցության պահանջներ
Ընտրվելու դեպքում կազմակերպության անդամները պարտավոր են մեկ տարվա ընթացքում՝
Իրականացնել նվազագույնը 40 ժամ կամավորական աշխատանք կազմակերպությունում:
Մասնակցել կազմակերպության նախաձեռնած առնվազն 5 ուսուցման դասընթացների։
Նվաճել կամ մասնակցել առնվազն մեկ նախաձեռնության (օրինակ՝ ֆիլմերի ցուցադրություն, գրքերի քննարկում, ուսուցման դասընթացներ և այլն)։
ՀԱԵ անդամակցության մանրամասները
Դիմելու վերջնաժամկետ՝
Հունիս 19
Տարեկան անդամավճար`
10,000 AMD
Ուշադրություն
Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում անդամները չեն մասնակցի տարեվերջյան հավաստագրերի շնորհման արարողությանը։