Բուհերի դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթաց

«Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում հրավիրում ենք բուհերի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին մասնակցելու երկամսյա վերապատրաստման դասընթացի։ 

Դասընթացի ընթացքում դասախոսական անձնակազմի 20 ներկայացուցիչներ կծանոթանան կրթական գործընթացի կազմակերպման մի շարք նորարարական մեթոդների և կզարգացնեն դասավանդման ոչ ֆորմալ մեթոդների կիրառման իրենց կարողությունները։ 

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան՝
  • Ծանոթանալու դասավանդման նորարարական կրթական գործիքների և ոչ ֆորմալ կրթության մեթոդների։
  • Քննարկելու ՀՀ բարձրագույն կրթական համակարգում կիրառվող տարբեր կրթական մեթոդների արդյունավետությունը։
  • Փորձարկելու թվային կրթական և մեդիա գործիքներ։
  • Փորձարկելու ոչ ֆորմալ կրթության մեթոդները ֆորմալ կրթության համատեքստում։
  • Բարելավելու դասավանդման գործընթացի արդյունավետությունը՝ կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
  • Փոխանակվելու փորձով և գաղափարներով ակադեմիական համայնքի այլ ներկայացուցիչների հետ։

Վերջնաժամկետ՝ հուլիսի 2, 2021 
Վայր՝ Երևան 
Ծրագրի տևողություն՝ հուլիս 2021 – սեպտեմբեր 2021
Հաճախականություն՝ 2 ամիս, շաբաթական 1 դաս
Դասի տևողությունը՝ 3-4 ժամ
Դասընթացի ընդհանուր ժամեր՝ 30 ԺԱՄ (1 կրեդիտ)։

Ինչպես դիմել։

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ հուլիսի 2-ը։  

Մասնակիցների ընտրության կարգը։

Դասընթացի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցներից հետո մասնակիցները կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։ 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՁԵՐ ԲՈՒՀ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։


Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի միջոցով: Հիմնադրամի առաքելությունն է Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումը:

Դիմել