ԲԱՆՎՈՐԻ/ԲԱՆՎՈՐՈՒՀՈՒ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Բանվոր/բանվորուհի
Աշխատաժամանակ՝ 8 ժամյա աշխատանքային օր
Աշխատանքի ժամերը` 10:00-19:00 (1 ժամ ընդմիջում)
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Անմիջական ղեկավար՝ պահեստապետ

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է բանվորի/բանվորուհու սննդի պահեստում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Մեքենաների բեռնում և դատարկում
  • Արկղերի և պարկերի տեղափոխում։
  • Արկղերի կշռում և փաթեթավորում։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • 20-30 կգ ծանրությամբ արկղերն ինքնուրույն տեղափոխել։
  • Թիմում աշխատելու հմտություն։

Աշխատանքային պայմաններ`
  • Աշխատանք պահեստի տարածքից (ք․ Երևանում),
  • Օրավճար` 10,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները):

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը պետք է նախապես գրանցվեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով թեկնածուի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։