Գնանշման հարցում անվտանգության ծառայությունների իրականացման համար

Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ:

Ծրագիրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով Հայաստան ինքնաբուխ ժամանած անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով։

Ծրագրի ժամկետներ

Ծրագիրը նախատեսվում է իրականացվել 01.12.2020թ-28.02.2021թ ժամանակահատվածում։

Ծրագրի նպատակն է

Ղարաբաղից հարկադրված Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցել պարենի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներով:

Ծառայության նկարագրություն

  • Երևանում գտնվող պահեստում իրականացնել 24 ժամյա անվտանգության ապահովում՝ անվտանգության աշխատակցի միջոցով (առնվազն 1 անվտանգության աշխատակից):
  • Տեղադրել առնվազն 3 տեսախցիկ` ապահովելու շուրջօրյա տեսանկարահանում:

Գնառաջարկի աղյուսակ

Ապրանքի/ծառայության Անվանում Վայր Չ/Մ Ընդհանուր քանակ Ընդհանուր գումար ԱԱՀ Ընդհանուր արժեք
Անվտանգության ապահովում Երևան Ամիս 3

Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը:

Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն երկարաձգվել մինչև 02.12.2020:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:

Հետադարձ կապ՝

Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20