1. Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Զարդենի» ծրագիրը, որի նպատակն է հանրակրթական դպրոցին կից ստեղծել ջերմատուն՝ ուտելի ծաղիկներ աճեցնելու և սոցիալ֊ձեռնարկատիրական֊կրթական նախաձեռնություններ իրականացնելու համար: Ջերմատունը նախատեսվում է հիմնել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի դպրոցի մերձակայքում՝ 100քմ տարածքով:
2. Ծրագրի ժամկետներ
Ջերմատան և ոռոգման համակարգի տեղադրման աշխատանքները նախատեսվում են 20/03/2021թ-ից 20/04/2021թ․ ժամանակահատվածում։
3. Ծառայության նկարագրություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իրականացնում է ջերմատան և կաթիլային ոռոգման մասին գնանշման հարցում համաձայն հավելված 1-ի
4. Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը համաձայն հավելված 1-ի: Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 15/03/2021:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:
Հետադարձ կապ՝
Մարիամ Մարիկյան
Հեռ. +374 93 691515
Apy
March 12th, 2021 View Profile